HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր ներկայացնելով՝ ՊՆ-ից խարդարությամբ գումար են հափշտակել

Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով, խարդախությամբ ՊՆ-ից գումար հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նախնական քննության տվյալներով՝ քաղաքացի Վ.Նիկոյանը, հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված արտոնություններից օգտվելու, կենսաթոշակ ստանալու նպատակով, ձեռք է բերել ու իրավասու մարմիններին ներկայացրել ենթադրյալ հաշմանդամության վերաբերյալ կեղծ տվյալներ։ Մասնավորապես, քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նա ռազմաբժշկական հանձնաժողով և զինկոմիսարիատ է ներկայացրել կեղծ փաստաթղթեր, թե, իբր, 1990-1993թթ. հայրենիքի սահմանների պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում վիրավորվել և ստացել  է «կոնտուզիա»։ Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա նա ճանաչվել է հաշմանդամ և ստացել զինվորական կենսաթոշակ և ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար՝ այդպիսով,  խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Վ.Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 325-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter