HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 27-ից կմեկնարկի «Էրեբունի-Երևան 2798» սոցիալական բաղադրիչ-ծրագիրը

Երևանի օրվան նվիրված այս տարվա միջոցառումներում ընդգրկված են սոցիալական ծրագրեր: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ առաջին և ամենամեծ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին: Երևանի ծննդյան տարեթվին համապատասխան, թվով 2798 ընտանիքի քաղաքապետարանի կողմից կտրամադրվի համապատասխան աջակցություն՝  էլեկտրատեխնիկական սարքավորումներ:

Ծրագրում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված երևանաբնակ կարիքավոր ընտանիքներ, Արցախյան պատերազմի, այդ թվում ապրիլին առաջնագծում ծավալված ռազմական գործողությունների մասնակից, վիրավորում ստացած և զոհված զինծառայողների ընտանիքներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, միաժամանակ երկու զինծառայող ունեցող ընտանիքներ, սոցիալական և հասարակական տարբեր խմբերի՝ գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի ընտանիքներ, տարեցներ, բազմազավակ և բազմանդամ, ինչպես նաև երիտասարդ ընտանիքներ ու սոցիալական մի շարք այլ խմբերում ընդգրկված ընտանիքներ:

Այս տարի քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կիրականացվի սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների այցի ծրագիրը:

Միջոցառումներ են նախատեսված նաև հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրը, որի շրջանակում այցեր կկազմակերպվեն Երևանում բնակվող 100 և ավելի տարիք ունեցող 19 տարեցներին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter