HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Մնացականյանը ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին

Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է  Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը Ֆրանսուա Ռոշբլուանը կիսվել է առաջնագծից ստացած իր տպավորություններով և վստահեցրել, որ իրենք այսուհետ ևս ամեն ինչ անելու են Արցախի անկախության դե-յուրե ամրագրման համար:

Այնուհետև, հյուրերի խնդրանքով, բանակի հրամանատարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter