HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հոկտեմբերի 2-ին մրցելու են 523 համայնքի ղեկավարներ և 3012 ավագանու անդամներ

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի վեց մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրվելու են համայնքի ղեկավար/քաղաքապետ և ավագանու անդամներ։ 375 համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 83 համայնք ընտրելու է միայն ավագանու անդամ, իսկ 256-ը՝ և՛ համայնքի ղեկավարի, և ավագանու անդամներ։

Դիտարկելով ԿԸՀ-ի՝ «Հետք»-ին փոխանցած տվյալները, նշենք՝ համայնքի ղեկավարի թեկնածությունում նախապես առաջադրվել է 738 թեկնածու, սակայն նրանցից 49-ը հետ է վերցրել փաստաթղթերը, իսկ 166-ը՝ ինքնաբացարկ հայտարարել։ Արդյունքում՝ համայնքի  ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են 523 թեկնածուներ։

Իսկ թե, ընդհանուր առմամբ, առաջադրված քանի թեկնածուներ են պայքարելու համայնքի ղեկավարի թափուր պաշտոնի համար, ներկայացնում ենք գծապատկերով։

Վեր նշված տվյալները դիտարկելով կարելի է եզրակացնել՝ համայնքների գրեթե կեսում համայնքի ղեկավարի ընտրություններում մրցակցությունը բացակայելու է՝ առաջադրված մեկ թեկնածուի հանգամանքը հաշվի առնելով։

Համայնքի ղեկավարի 523 թեկնածուներից 16-ը, իսկ ավագանու 3012 անդամներից 336-ը իգական սեռի ներկայացուցիչներ են։

Անդրադառանալով ավագանու թեկնածու անդամների տվյալներին՝ հավելենք՝ ընտրություններին առաջադրվել են 3155 ավագանու անդամներ, սակայն նրանցից 26-ը հետ են վերցրել փաստաթղթերը, իսկ 117-ը` ինքնաբացարկ հայտարարել։ Ըստ վերջնական գրանցումների՝ հոկտեմբերի 2-ին կմրցեն ավագանու 3012 թեկնածուներ։

Ամբողջացնելով  համայնքի ղեկավարների և ավագանու անդամ հանդիսացող թեկնածուների կուսակցական պատկանելության տվյալները` նշենք, որ ընդհանուր առմամբ՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների  3535 թեկնածու է գրանցված, նրանցից 2339-ը, ըստ ԿԸՀ հաղորդած տվյալների, անկուսակցական են։

Իսկ թեկնածուների կուսակցական պատկանելության պատկերին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված պատկերում

Գրանցված՝ համայնքի ղեկավարի և ավագանու անդամների 3535 թեկնածուներից 2855-ը ինքնաառաջադրված են։ Կուսակցական առաջադրումների ամենամեծ քանակով աչքի է ընկնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 618 թեկնածու։

Համայնքի ղեկավարի թեկնածությունում առավել մեծ քանակով առաջադրումներ եղել են Լոռիից, այնուհետ` Շիրակից, հաջորդիվ՝ Գեղարքունիքի մարզից։ Իսկ Արմավիրի մարզում կայանալու է միայն ավագանու անդամի ընտրություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter