HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսության և գյուղի զարգացման նոր ծրագիրը կարժենա 10 մլն եվրո

Եվրոպական միության հետ առկա է նախնական համաձայնություն` 2017թ-ից գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) 10 մլն եվրո արժողությամբ նոր ծրագիր սկսելու ուղղությամբ: Այս մասին ծրագրի գործընկերների հերթական համաժողովին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:

Փոխնախարարը հավելել է, որ Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ ընթացքի մեջ է նաև օրգանական գյուղատնտեսության զարգացմանը նպատակուղղված ծրագիրը:

Գյուղնախարարության հաղորդագրության համաձայն` 2015թ-ից մեկնարկած գյուղատնտեսության և գյուղի զարգացման եռամյա ծրագիրը իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ:

«Այս ծրագրի շրջանակում շուրջ 7,6 մլն եվրո է ներդրվել, որի շրջանակում ստեղծվել են գյուղատնտեսական կոոպերատիվներ, ինչը մեծ հաջողություն է գյուղացու համար` հավելյալ արժեքի ստեղծման տեսանկյունից, ներդրվել է կոոպերատիվների մասին օրենսդրությունը, բայց մենք պետք է շարունակեք քայլեր ձեռնարկել և ստեղծել պայմաններ, որպեսզի գյուղացիների շրջանում ամրապնդվի և զարգանա կոոպերացիայի գաղափարը, և նրանք շարունակեն մտնել այս դաշտը», - ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը (լուսանկարում` ձախ կողմում):

«Գյուղի և գյուղատնտեսության կայուն զար­գաց­ման հիմնական խնդիրներից է գյուղատնտեսական կոոպերացիայի խթանումը, և այդ նպատակով Հայաստանի բոլոր մարզերում իրականացվել է բիզնես ուղղվածության գյուղատնտեսական կոոպերացիայի վերաբերյալ իրազեկման բարձրացման 51 դասընթաց։

Ծրագիրն աջակցում է նախարարությանը կայուն մոնիթորինգի և վերլուծության համակարգ ներդնելու, ինչպես նաև նախարարության աշխատակազմի կարողությունների հզորացման հարցում։ Ծրագիրն աշխատանքներ է տանում գյուղատնտեսական լավագույն փորձի տարածման՝ այդ թվում վնասատուների դեմ համակցված պայքարի, պտղատուների էտի և ձևավորման, ռեսուրսախնայողական գյուղատնտեսության, աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ այդ նպատակով հիմնելով նաև փորձացուցադրական դաշտեր»,- գրված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter