HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջին Արևելքում զվարճանքի այգիներ հիմնած ընկերությունը ներդրումներ կանի Երևանում. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է լիբանանյան «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկին:

«Մեր ընկերությունն իր գործունեությամբ հայտնի է զվարճանքների այգիների, խաղահրապարակների, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերի շինարարության և զարգացման ոլորտներում։ Մենք կառուցում և շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արևելքում։ Որպես ոլորտի մասնագետ, կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իրոք զարգացման մեծ ներուժ ունի և մեր ընկերությունը հետաքրքրված է Երևանում ևս ծրագրեր իրականացնելու հարցում»,- քաղաքապետարանի հաղորդմամբ` ասել է Սաիդ Թաուկը:

Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ «առկա է փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը», և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ՝ քաղաքային տնտեսության համապատասխան ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter