HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազի որոշմամբ Ա. Վարդանյանի և Լ.Ասլանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է

2016թ. հուլիսի 20-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ.Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 27-ին կայացված որոշումներով մեղադրյալներ Լևոն Ասլանյանի և Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter