HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետի սպանության գործով մեղադրյալի կինը դիմել է դատախազություն

Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում այսօր շարունակվեց «Անելիք բանկի» իրավաբանական վարչության պետ Հովհաննես Աթանյանի սպանության գործով  քննությունը: Նիստը սկսելուց հետո ամբաստանյալ Մկրտիչ Պողոսյանի փաստաբան Սարգիս Ասլանյանը միջնորդություն ներկայացրեց, որով հրաժարվեց մեղադրյալի շահերի պաշտպանությունից: Փաստաբանի պնդմամբ, իր պաշտպանյալի հետ տարաձայնություններ ունեն, այդ պատճառով էլ հրաժարվում է նրա գործը շարունակել:

Մկրտիչ Պողոսյանի կինը ՝ Կարինե Պողոսյանը «Հետքին» ներկայացրեց իրենց և փաստաբանի միջև առաջացած տարաձայնությունների պատճառները:

«Նախորդ դատական նիստի ժամանակ  մահացածի աներոջ որդին ՝ Հայկ Պետրոսյանը, ով նույնպես աշխատում է դատախազությունում, դատարանի դահլիճում հարվածել է ամուսնուս՝ Մկրտիչ Պողոսյանին: Ես այս դեպքի առթիվ բողոք եմ ներկայացրել դատախազություն՝ չնայած մեր փաստաբանն անընդհատ ասում էր, որ չգրեմ: Դիմումից հետո փաստաբան Սարգիս Ասլանյանն ասաց, որ հրաժարվում է գործը շարունակել, թեև արդեն չորս տարի է դատարաններում ներկայացնում էր մեր շահերը»,-պարզաբանեց ամբաստանյալի կինը:

Մկրտիչ Պողոսյանը մեղադրվում է 2015-ի նոյեմբերի 24-ին Հովհաննես Աթանյանի սպանության մեջ: Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեկան օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, ապա յոթ ամիս հետո այն փոխարինվել է 104-ի երկրորդ մասով:

Ամբաստանյալի կինը նշում է, որ ինքը փաստաբան չլինելով հանդերձ չի հասկանում ՝ ինչպես կարող է յոթ ամիս անց մեղադրանքը փոխվել, և ութից  տասնհինգ տարվա փոխարեն ամուսինը պատիժը կրի 12-20 տարվա ընթացքում:

Ամալյա Մարգարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter