HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Հայ օգնության ֆոնդի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասրակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: 

Սերժ Սրագսյանը, ինչպես տեղեկացնում է նախագահականը, ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում և բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով իրականացված ծրագրերի համար և հանդիպման մասնակիցներին խնդրել իր երախտագիտությունը փոխանցել նաև ֆոնդի բոլոր ներկայացուցիչներին, գործընկերներին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ իրականություն են դարձել կազմակերպության ծրագրերը:

Ս. Սարգսյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և վստահություն հայտնել, որ Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, որոնց համար Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ մեղմելու նրանց խնդիրներն ու հոգալու հոգսերը:

Հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանը բարերարներ Էդվարդ և Ժանէթ Մարդիգյաններին հանձնել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օրերս նրանց շնորհված պետական բարձր պարգևները՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալները, շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկարամյա հայրենանվեր գործունեության համար:

Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, տնտեսական առաջնահերթություններին, ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ պետական քաղաքականությանը, սիրիահայերի աջակցության ծրագրերին և մի շարք այլ թեմաների: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter