HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար

Նախագահի այսօրվա հրամանագրով` Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար: Մեկ այլ հրամանագրով Արմեն Արմիրյանն ազատվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:

Կենսագրական տվյալներ

Ազգանուն, անուն, հայրանուն- Ամիրյան Արմեն Արտավազդի

Ծննդյան ամսաթիվը, տարին, ծննդավայրը- 29/07/1967թ., ք. Երևան

Կուսակցությունը- անկուսակցական

Կրթությունը- բարձրագույն, Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ ,1991թ.

Մասնագիտությունը- կուլտուր-լուսավորչական աշխատանք

Գիտական կոչումը- դոցենտի գիտական կոչում

Ինչ օտար լեզուների է տիրապետում- ռուսերենի (ազատ ), անգլերենի (ազատ )

Զինապարտությունը, զինվորական կոչումը- զինապարտ է

Պետական և այլ պարգևներ- Մովսես Խորենացու մեդալ (2006թ.), ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ` (2015թ.),

Խրախուսանք Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, (2007թ.), Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ (2009թ.), Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ (2012թ.)  

Ընտանեկան դրությունը - ամուսնացած է, ունի 3 երեխա

Աշխատանքային գործունեությունը

1984 -1985 Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե`

ռեժիսորի ասիստենտ

1985-1986 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ`

ուսանող

1986-1988 Ծառայություն Խորհրդային բանակում`

1988-1991 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ`

ուսանող

1988-1995 Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե`

հեռուստահաղորդավար

1997-2015 «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային

ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն

2010-2013 Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան`

կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար

2010-Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար

2015-առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

1990-1995 հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ

1996թ. - հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է:

Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի:

2000թ. - ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter