HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

8 ամսում Հայաստանում արտադրվել է 4.8 մլրդ կՎտ/ժ էլէներգիա

Այս տարվա առաջին 8  ամսում  Հայաստանում արտադրվել է  4.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ 2015-ի նույն ամիսների համեմատ՝ էլէներգիայի արտադրությունը Հանրապետությունում 5.9%-ով նվազել է։

Այս մասին են վկայում ՀՀ ազգային վիճակգրական ծառայության  օպերատիվ ամփոփմամբ ստացված տվյալները։

Միայն օգոստոսին էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է  638.7  մլն կՎտ/ժ։ 2015-ի նույն ամսվա համեմատ ցուցանիշը նվազել է 8.7%-ով։

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 7.8 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը 0.6%-ով գերազանցում է 2014-ի ցուցանիշը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter