HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դասադուլ Վարդենիս գյուղի վթարային դպրոցում

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցականներն այսօր դասադուլ են հայտարարել, քանի որ չեն ցանկանում դասի գնալ 4-րդ կարգի վթարային շենքում, իսկ նոր դպրոցը, որի հիմքերը փորել են 2012 թ.ից, դեռ վերջնական կառուցված չէ: Մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր այսօր դպրոցում էին, հավաստիացրեցին, որ մինչև հոկտեմբերի 10-ը նոր դպրոցի շինարարությունը կավարտվի: Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: Մրցույթը հաղթել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը:

Վարդենիսցի դպրոցականները կշարունակեն դասադուլ անել, մինչև խոստացված ժամկետում նոր դպրոցի շինարարությունն ավարտվի:

Մեկնաբանություններ (1)

Թորգոմ
հայաստանին պես կոռուպացված երգիր չկա այս աշխարհին մեջ: Ամոթ: Ոնց է այդ մարդը քնում այդքան երեխաներում ամեն օր վնաս տալով, ոնց եմ Երեւանին տրանսպորտին պատասխանատուները քնում, ամեն օր մի ամբողջ քաղաքի մարդկանց արհամարհելով... Ամեն ինչ կանեն, մարդուն ստորացնելու, նրա արժանապատվությունը տրորելու համար: Հանցագործներ, անաստվածներ, բառ չեմ գտնում ատելութւնս արտահայտելու համար....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter