
Դասադուլ Վարդենիս գյուղի վթարային դպրոցում
Նարեկ Ալեքսանյան
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի դպրոցականներն այսօր դասադուլ են հայտարարել, քանի որ չեն ցանկանում դասի գնալ 4-րդ կարգի վթարային շենքում, իսկ նոր դպրոցը, որի հիմքերը փորել են 2012 թ.ից, դեռ վերջնական կառուցված չէ: Մարզպետարանի ներկայացուցիչները, ովքեր այսօր դպրոցում էին, հավաստիացրեցին, որ մինչև հոկտեմբերի 10-ը նոր դպրոցի շինարարությունը կավարտվի: Հիշեցնենք, որ դեռևս 2011-ին կառավարությունը հաստատել էր 430,7 մլն դրամ արժեքով Վարդենիսի դպրոցի կառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթների արդյունքները: Մրցույթը հաղթել էր ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի «Սպիտակ կամար» ընկերությունը:
Վարդենիսցի դպրոցականները կշարունակեն դասադուլ անել, մինչև խոստացված ժամկետում նոր դպրոցի շինարարությունն ավարտվի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել