HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում են 6-րդ գումարման ԼՂՀ ԱԺ 4-րդ նստաշրջանի աշխատանքները

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ԱԺ փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են  նոր նստաշրջանում խորհրդարանի հանձնաժողովներում շրջանառության մեջ գտնվող  օրենքների նախագծերի պատրաստվածության հարցերը:

Գլխադասային հանձնաժողովների ղեկավարները համապատասխան հաղորդումներ են ներկայացրել շրջանառության մեջ գտնվող  օրինագծերի վերաբերյալ:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝  Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի առաջին լիագումար  նիստը տեղի կունենա  սեպտեմբերի 29-ին ժամը՝ 11:00-ին:

Կանոնակարգի համաձայն, նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր  հարցուպատասխանի ընթացակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter