HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Դաժան է, երբ երեխադ չի կարող օգտվել սեղանին դրած ուտելիքից, որովհետև կերկրափողի մի մասը չկա»

8-ամյա Էդուարդին առաջին անգամ տեսնողի մտքով էլ չի անցնի, որ տղան 9-ը վիրահատություն է տարել ու դեռ վերջնական չի ապաքինվել։ Ծնված օրից կերակրափողի մի մասի բացակայության մասին թերևս տղայի նիհար լինելն է միայն վկայում։ Էդուարդի հայրը՝ Գուրգեն Արզումանյանն, ասում է, որ սարսափելի ախտորաշման մասին ծննդատանը հայտնել են երեխայի ծնվելուց 15 րոպե անց։ Կերակրափողի դիվերտիկուլ ախտորոշմամբ, նորածին Էդուրադին ծնողներն իսկույն տեղափոխել են Երևան, որտեղ և  առաջին վիրահատությունն են արել։

Այսօր Էդուարդը դպրոց է գնում, ավելին` գերազանց է սովորում ու հպարտությամբ ցույց տալիս պատվոգրերը։ Դասերն սովորելուց հետո շտապում է բակ ընկերների հետ խաղալու։ Նա խոստովանում է, որ ամենից շատ շախմատ է սիրում։

«Բակի ընկերներից ոչ մեկ լավ շախմատ խաղալ չգիտի, դրա համար հիմնականում համակարգչով եմ խաղում»,-ասում է Էդուարդը՝ ափի մեջ պինդ պահելով խաղալիք ատրճանակը։

Հայրը՝ Գուրգենը, անթաքույց հպարտությամբ է ասում, որ որդին ուզում է իր նման զինվորական դառնել։

Ծնված օրվանից Էդուարդը սնունդի մեծ մասը հեղուկ վիճակում է ընդունում։ Ծնողներն ասում են, որ աշխատում են երբեմն բացառություններ անել։ Իսկ բացառությունները հիմանակնում քացղրավենիքի դեպքում է լինում։ Էդուրադը մեղմ ժպտալով խոստովանում է, որ շոկոլադից երբեք չի հրաժավրում։

Արզումանյանների ընտանիքի միակ աշխատողը հայրն է։ Գուրգենը զինծառայող է։ Նրա ընտանիքը 1989թ․ Բաքվից է Հայաստան գաղթել։

«Ես այդ ժամանակ 15 տարեկան էի, իսկ եղբայր՝ 18։ Լսելով Ղարաբաղի շարժման մասին մենք տնից փախանք ու մենակ եկանք Ղարաբաղ։ Պատերազմին ժամանակ Բեկորի ջոկատում եմ կռվել։ Հետո եղբայրս է զոհվել։ 15 տարուց ավելի բանակում եմ ծառայել, հետո որոշ ժամանակով քաղաքացիական աշխատանքի անցել, իսկ ապրիլի դեպքերի ժամանակ նորից անցել եմ մշտական ծառայության»,-պատմում է Գուրգենը։

Չորս հոգուց բաղկացած Արզումանյանների ընտանիքն ապրում է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում։ 23 տարի վարձով ապրելուց հետո Գուրգենին, որպես փախստականի տուն են հատկացրել։

Զրուցակիցս պատմում է, որ Էդուարդի վիրահատությունների մեծ մասը Երևանում պետպատվերի շրջանակներում են կատարել, իսկ մնացած ծախսերում աջակցել են ընկերներն ու բարեկամները։

Մի քանի տարի առաջ Ստեփանակերտի երիտասարդների աջակցությամբ անգամ բարեգործական համերգ է կազմակերպվել, որի ողջ հասույթը տրամադրվել է Էդուրադի բուժմանը։

«Ես հետաքրքրվել եմ ու պարզել, որ Իսրայելում անում են կերակրափողի վերականգնման վիրահատություն, որ արժե 55600 ԱՄՆ դոլլրա։ Այս տարիների ընթացքում իմ եղած կապերով կարողացել եմ հավաքել գումարի մեծ մասը։ Պակասում է ընդամենը 3600 դոլլար։ Իսրայելի բժիշկները 50 տոկոս երաշխավորում են լավ արդյունքը» ,-ասում է Գուրգենը։

Ծնողներն ասում են, որ ամենադաժան փորձությունը ամեն օր երխայի հետ սեղան նստել է։

«Դու մի բան ես ուտում, իսկ դիմացդ նստած երեխադ չի կարող օգտվել սեղանին դրած ուտելիքից»,-ասում է Գուրգենը։

Էդուարդին օժանդակելու նպատակով բացվել է հաշվեհամար.

ք. Ստեփանակերտ, Արցախբանկ, 22300810465301

Արզումանյան Գուրգեն Էդուարդի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter