HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խաչատուր Քոքոբելյան. «Հարկային օրենսգրքից և հարկային վարչարարությունից բխում են նաև բոլոր այն խնդիրները, որոնք ունենք Հայաստանում»

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի  գնահատմամբ՝ հարկային նոր օրենսգրքի նախագիծ որևէ հստակ միջոց չի առաջարկում, որով կկրճատվի ստվերային տնտեսության գոյությունը։ Պարզաբանում է՝ չեմ ասում չկան մեխանիզմներ, որոնցով չենք կարող կրճատել ստվերը, միգուցե անհրաժեշտ քանակի գործիքակազմ կա նաև ներկա հարկային օրենսգրքում, սակայն այն ևս բավարար չէ։

Ասում է՝ անգամ հաշվապահները չեն կարողանում հստակ սերտել հարկային օրենսգրքի փոփոխությունները և այդ խճճված իրավիճակի ողջ պատասխանատվությունը նաև ընկնում է ԱԺ-ի վրա։

«Չի կարող որևիցե չզարգացած տնտեսություն ունեցող երկրում լինի ժողովրդավարություն։ Եթե արմատական և քաղաքական առումով դիտարկենք այս խնդիրը, ապա այս հարկային օրենսգրքից և հարկային վարչարարությունից բխում են նաև բոլոր այն խնդիրները, որոնք ունենք Հայաստանում»,-նշում է Քոքոբելյանը։

Նրա դիտարկմամբ՝ որքան է էլ կառավարությունը ասի, թե ստվերային տնտեսությունը ճշգրիտ չափել չի կարող, Հայաստանում այն ճշգրիտ չափված է։ Ըստ նրա, ստվերային շուկայում տնտեսական գործունեություն իրականացնող մարդիկ և ստվերային շուկայի վերահսկողները հստակ գիտեն՝ որքան ստվեր կա Հայաստանում։

Պատգամավորի դիտարկմամբ՝ կառավարության հավանությանն արժանացած այն կազմակերպությունները, որոնք ներմուծում են կատարում՝ արտահանման պայմանով նրանք արժանանալու են 20 % ԱԱՀ-ի հետաձգմանը, սակայն պնդում է՝ եթե մենք ֆինանսական խնդիրներ ունենք, պատկերացնում եք՝ այդ դեպքում ինչու ենք հնարավորություն ունեցող կազմակերպությանը այնպիսի արտոնություն տալիս, որը երկրի շրջանառու միջոցները ավելացնելու է։ Այդ առումով Քոքոբելյանը ինքն իրեն պատասխանում է՝ չեմ կարծում, որ կա մեկը, ով չի հասկանում դա ինչի է տանելու, այսինքն՝ դա շատ հստակ դրույթ է,  շատ հստակ գործառույթ իրացնելու համար։

Այս հանգամանքը առանձնացնելով ընդգծում է, որ երբևէ դեմ չի եղել, որ Հայաստանում ներմուծում կատարվի, հետո արտահանվի, դրանից օգտվեն քաղաքացիները, պետությունը, սակայն ցանկանում է հասկանալ՝ այստեղ որտե՞ղ է բյուջեի շահը։

Քոքոբելյանը Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը, ստվերը կրճատելու հետ կապված հստակ առաջարկներ է կատարել,  ըստ որի կարելի է հստակ դրույքաչափեր սահմանել, դրանով հստակ խաղի կանոններ սահմանել բոլորի համար։

 «Ինձ համար տարօրինակ է մնում, երբ նեղ շրջակայքում, ի նկատի ունեմ զուտ մասնագիտական առումով, այդ թվում, ինչու ոչ, հանձնաժողովում, քննարկումների արդյունքում գալիս ենք ճիշտ եզրահանգումների, բայց դրանց արտացոլումը այս փոփոխություններում չենք տեսնում։ Նաև շատ զարմանում եմ, որ գործընկերներիցս շատերը, այս ամենին դեմ լինելով, կողմ են քվեարկում, ավելին՝ ընդգծված դեմ լինելով, ըդգծված կողմ են քվեարկում»,-նշում է նա։

Հարկային օրենսգրքի մասով Քոքոբելյանը մի քանի առաջարկ ունի և պնդում է, որ պետք է փորձել լուծումներ գտել՝ եկամտահարկի 20 տոկոսի հարցը լուծելու համար, այլապես՝ այն երկրում լուրջ խնդիրներ կառաջացնի։ Պատգամավորը մասնավորապես առանձնացնում է Հայաստանում գործող օտարերկրյա  կազմակերպություններին, ասելով՝ նրանք իրենց աշխատավարձի ֆոնդում փոփոխություն չեն կատարի, սակայն իրենց աշխատողները, հատկապես ծրագրավորողները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներները բավականին խոշոր չափի գումար կթողնեն և չեն ստանա, որը կբերի այդ մարդկանց՝ Հայաստանից հեռանալուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter