HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի խորհրդարանական պատվիրակության հանդիպումներ է ունեցել Բրյուսելում

Եռօրյա աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի անդամներ` խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը:

Սեպտեմբերի 26-ին խորհրդարանական պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել են ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար կազմին: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, պատվիրակության անդամները Եվրոպական Միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի եւ խմբի անդամների հետ:

Օրվա երկրորդ կեսին Եվրախորհրդարանում ԼՂՀ ԱԺ պատգամավորների մասնակցությամբ տեղի է ունեցել Արցախի Հանրապետություն-Եվրախորհրդարան բարեկամության խմբի նիստը, որը վարում էր Եվրոպական խորհրդարանում Արցախի ղեկավար Ֆրանկ էնգելը:

Այնուհետեւ պատգամավորներ Հայկ Խանումյանը եւ Դավիթ Մելքումյանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտությանը նվիրված քննարկումներին, որի բանախոսը ԱԳ նախարար Կարեն Միրզոյանն էր: Կլոր սեղանին հրավիրված են եղել ԵԽ պատգամավորներ, փորձագետներ:

Սեպտեմբերի 28-ին Արցախի պատվիրակությունը «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գրասենյակում հանդիպում է ունեցել կառույցի նախագահ Դիոգո Պինտոյի եւ մյուս անդամների հետ: Օրվա երկրորդ կեսին Արցախի խմբի անդամներն այցելել են Ֆլամանդական խորհրդարան:

Երեկոյան պատվիրակությունը մասնակցել է Բելգիայում ՀՀ դեսպանատան կողմից  Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին նվիրված ընդունելությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter