HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ձերբակալվել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին

Ինչպես «Հետք»-ին փոխանցեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ երեկվանից ձերբակալվել է իր պաշտպանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը։ Կարեն Հակոբյանը այժմ գտնվում է Էրեբունու ՁՊՎ-ում (ձերբակալվածների պահման վայր)։

Փաստաբանը չի ցանկանում մանրամասներ հաղորդել Հակոբյանի ձերբակալման հանգամանքներից, միայն նշում է. «Այսօր նաև ներգրավվել եմ որպես Կարեն Հակոբյանի պաշտպան։ Այս պահին գործից շատ տեղեկություններ չեմ կարող մանրամասնել, միայն կհաղորդեմ՝ Կարեն Հակոբյանը ձերբակալվել է «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում»,- ասում է Վարոսյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Հակոբյանի հայրը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը, մեղադրվում է  Քր.օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը, 235 հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter