HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեն փնտրում է Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակման մասնակցին

Քննչական կոմիտեն որոնում է լուսանկարում պատկերված անձին, որը մեղադրվում է 2015թ-ի հոկտեմբերին Սիլիկյան թաղամասում տեղի ունեցած ավազակային հարձակմանը մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի լուսադեմին մի խումբ անձինք հարձակվել էին ամուսիններ Թառլան Սադոյանի և Շիրին Ալիյանի վրա, կապել նրանց և բռնություն գործադրել` պահանջելով նշել տանը եղած գումարի ու ոսկյա իրերի տեղը: Հարձակման մասնակիցները Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցի 1-ին տնից գողացել էին 20 հազար եվրո գումար և ոսկյա զարդեր:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:

«Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում կազմվել է անձանցից մեկի սուբյեկտիվ պատկերը, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նշված անձի ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 880051»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ամուսինները հավատացնում են, որ ճանաչում են ավազակային հարձակման մասնակիցներից մեկին, և քննչական մարմնին են ներկայացրել հարակից փողոցի տներից մեկի անվտանգության տեսախցիկից ստացված լուսանկարը, որտեղ երևում են մասնակիցները` մինչև իրենց տուն հասնելը: Նրանք նշում են, որ չնայած այս հանգամանքին` իրենց մատնանշած անձը գտնվում է ազատության մեջ: «Հետք»-ի հետ զրույցում Շիրին Ալիյանը հավելեց, որ չի ճանաչում լուսանկարում պատկերված անձին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter