HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

ԱԺ-ն ընդունեց հարկային նոր օրենսգիրքի նախագիծը

Այսօր երկրորդ ընթերացմամբ ԱԺ պատգամավորների 79 կողմ, 24 դեմ և 1 ձեռընպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված հարկային նոր օրենսգիրքի նախագիծը։

Մինչ նախագծի քվերակության դրվելը, ԱԺ որոշ պատգամավորներ հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները, նոր օրենսգրքով առաջացող ռիսկերը։

ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանի դիտարկմամբ՝ երեկ ԱԺ դատարակ դահլիճով քննարկվել է նախագիծը, և բավականին նոր փոփոխություններով այն քննարկման առարկա պետք է դառնար ոչ միայն դահլիճում գտնվող մի քանի պատգամավորների, այլև մեծ և փոքր բիզնեսների ներկայացուցիչների, կառավարության կողմից։ Նրա գնահատմամբ՝ սա ապացույցն է այն հանգամանքի, որ նոր ձևավորված կառավարությունը աշխատում է հին ոճով։ Խմբակցության նախագահի կարծիքով` հարկային օրենսգրքի նախագիծը պատգամավորների 80 %-ը չի հասցրել կարդալ, քանի որ այն ուսումնասիրելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ: «Ստացվում է այնպես, որ մենք կանգնած ենք կոտրած և հին տաշտակի առջև, ձեռագիրը բացարձակապես չի տարբերվում հնից։ Մեր խմբակցությունը նման հարկային փաթեթին դեմ է քվեարկում, և կոչ ենք անում մյուսներին՝ նույնպես դեմ քվեարկել»,-հավելեց նա։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հարկային այս օրենսգիրքը համարում է «կարևորագույն, համակարգաստեղծ, տնտեսական քաղաքականությունը ուղղորդող» փաստաթուղթ և պահանջում է դրան պատասխանատվությամբ վերաբերել։ ԱԺ-ում երեկ կայացած քննարկումից հասկացել է, որ այս փաթեթը ընդունում ենք, որովհետև ստիպված ենք։ Պատահական չի համարում, որ երեկ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության կողմից որևէ պատգամավոր ելույթ չի ունեցել, բացի կուսակցության փոխնախագահից. «Կարծում եմ, որ ժամանակն է այդ ամբիոնից հայտարարել, որ ժողովուրդ, իսկապես պետք է մի քիչ ավել ձգենք գոտիներս: Փոխում ենք խաղի կանոնները, մեկ-երկու տարի էլ կարող է դժվար լինի, բայց շատ ազնիվ ասել, ու դուրս գալ էս ամեն ինչից, որը մեզ պարտադրում են։ Բավական է արդեն։ Ես չեմ մասնակցի այս քվերակությանը»,- նշեց Հակոբյանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ չի կարելի ընդունել այս օրենսգիրքը՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Պատահական չի համարում, որ նույնիսկ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները վստահաբար կողմ են քվերակելու նախագծին, քանի որ իրենց այդպես է հանձնարարված։ Նշում է, որ դեմ է այս օրենսգրիքն, քանի որ այն կործանելու է փոքր և միջին ձեռներեցությունը, Հայաստանում մնացած մեկ-երկու տնտեսվարողներին։ Պատգամավորը հորդորում է այս նախագիծը չդնել քվերակության և վատ դրության մեջ «չգցել» այն պատգամավորներին, որոնց վրա ճնշում է դրված՝ կողմ քվերկել նախագծին։

Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, անդրադառնալով Զոհրաբյանի այն հայտարարությանը, թե պատգամավորները թելադրանքով են քվերակելու, ցանկանում էր շեշտել, որ նա քվերակելու է «ըստ էության», քանի որ մասնակցել է փաստաթղթի լրամշակման բոլոր փուլերին։ Ի գիտություն իր գործընկերների` ընդգծեց, որ ընտրական օրենսգրքից հետո հարկային օրենսգրքի նախագիծը ԱԺ-ում ամենաքննարկված, ամենաբազմակողմանի ուսումնասիրված փաստաղթութն է։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասասց, որ ցավում է, որ հարկային նոր օրենսգրքի նախագիծը հիմնականում վատաբանում են այն պատգամավորները, ովքեր չեն մասնակցել ԱԺ քննարկումներին, առաջարկություններով հանդես չեն եկել և մասնագետներ էլ չեն։ Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Հանրապետական կուսակցության պատգամավորները ելույթներով հանդես չեն գալիս, խմբակցության ղեկավարը պարզաբանեց, որ նրանք բազմիցս իրենց խմբակցությունում, խմբակցության անդամների հետ քննարկել են նախագիծը, տասնյակ առաջարկություններ արել և 300 առաջարկություններից ճնշող մեծամասնությունը ընդունվել է։ Նրա խոսքով՝ երեկ, մինչ ԱԺ նիստը ևս մեկ անգամ քննարկել են հարկային նոր օրենսգրքի նախագիծը և եզրահանգել՝ միաբան կողմ են քվերակելու այս նախագծին։

ՀԱԿ խմբակցության պատգմավոր Հրանտ Բագրատյանն էլ ուղղեց Բաղդասարյանի այն տվյալը, թե հարկային օրենսգրքի համար 300 առաջարկություններ են արվել, նշելով, որ ոչ թե 300, այլ 350 առաջարկ է եղել, որից 149-ը Հանրապետական կուսակցության կողմից է արվել, 201-ը՝ ընդդիմության, և որ նա 120 առաջարկներ է ներկայացրել։ Ելույթի վերջում Բագրատյանը ևս մեկ անգամ պնդեց՝ հարկային այս օրենսգրքով ՓՄՁ-ներին «գցում» են վատ վիճակի մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter