HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃԵԿ խախտման տուգանքները շրջանցելու գործով մեղադրվում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության 2 նախկին ղեկավարներ

Թանկարժեք ավտոմեքենաների սեփականատերերի կողմից նախնական համաձայնությամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նշանակված տուգանքները չվճարելու գործով «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին երկու ղեկավար աշխատակիցների նկատմամբ որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը` հիշեցնելով, որ պետությանը խոշոր և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառողների շարքում էին եղել նաև պաշտոնատար անձինք:

«Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության աշխատակիցներ Կ. Զ.-ն և Ս. Տ.-ն, նախնական համաձայնությամբ, ինչպես գույքային օգուտ ստանալու, այնպես էլ՝  անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց կարգադրիչ լիազորություններն օգտագործել են կազմակերպության շահերին հակառակ, պատրաստել և օգտագործել են պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որի հետևանքով կազմակերպության և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերով գույքային վնաս:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիշյալ աշխատակիցները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու համար: Վերջիններիս նկատմամբ, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- հայտնում է ՀՔԾ-ն` հավելելով, որ նույն քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս 12 անձանց, այդ թվում՝ պաշտոնատար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter