HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խաբված բնակիչները փակեցին Նալբանդյան փողոցը

Այսօր առավոտյան` կառավարության նիստից առաջ, կառավարության շենքի դիմաց հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները՝ գործարանը վերագործարկելու պահանջով, ինչպես նաև Բյուրեղավանի «ԳլասՈւորլդՔամփնի» ապակիների գործարանի նախկին աշխատակիցները՝ իրենց չստացված աշխատավարձերի պահանջով, և Բուզանդ, Արամի, Տիգրան Մեծ, Կոնդ, Հանրապետության, Ֆիրդուս փողոցի նախկին բնակիչները՝ իրենց խոստացված բնակարանների պահանջով։

Ըստ «ԳլասՈւորլդՔամփնի» գործարանի աշխատակիներից մեկի հաղորդման՝ գործարանի 210 աշխատակիցներ արդեն ստացել են իրենց աշխատավարձերը, իսկ 150 աշխատակիցները ամիսներ շարունակ սպասում են դրա փոխանցմանը։

Բուզանդ, Արամի, Տիգրան Մեծ, Կոնդ, Հանրապետության փողոցի բնակիչները հայտարարություն էին տարածել, որում ասվում էր՝ ՀՀ «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» 2009 թ-ի նոյեմբերի 27-ի օրենքի համաձայն «Գլենդել Հիլզ» և «Սիթի Սենթր Դիվելըփմենք» ՓԲԸ-ի հետ կնքել են համապատասխան կարգով` նոտարական վավերացում ստացած սեփականության օտարման պայմանագրեր, որոնց համաձայն այդ ՓԲԸ-ն պարտավորվում էր նրանց տրամադրել Երևանի 33-րդ թաղամասի և Գինու գործարանի հարողտարածքում իրենց կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերում հարդարված բնակարաններ, սակայն պայմանագրերում նշված պարտավորությունները մինչ օրս չեն կատարվել։

Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցից հետո վերը նշված հասցեների նախկին բնակիչները, որպես բողոքի նշան, փակեցին Նալբանդյան փողոցը, որը միայն բացվեց ոստիկանների միջամտության արդյունքում։

Բողոքի ակցիայի որոշ մանրամասների կարող եք ծանոթանալ տեսանյութում։

Տեսանյութը` Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter