HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձինք կօգտվեն արտոնություններից

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին կարգավիճակ տրամադրելու կարգը:

Ընդունված որոշման համաձայն Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքներին մասնակցած անձանց կտրամադրի  մեկ միասնական ձևի վկայական:

Արդյունքում, ինչպես վստահեցնում է նախարարությունը, Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների  մասնակիցները կստանան իրավական ուժ ունեցող վկայական, ինչի հիման վրա մասնակիցները, առանց դժվարության, կկարողանան օգտվել օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից:

Միաժամանակ, կտարվի էլեկտրոնային հաշվառում և արդյունքում կձևավորվի ՉԱԷԿ-ի մասնակիցների տվյալների ամբողջական շտեմարան:

ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են շուրջ 3000 մարդ` զինվորական ծառայողներ, զինվորական վարժական հավաքների մասնակիցներ, աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներ: Նրանց մի մասը` զինվորական ծառայողները,  ստացել են Հայրենական մեծ պատերազմի մասնակցի վկայական, որտեղ նշված է, որ նրանք համարվում են ՀՄՊ վետերաններին հավասարեցված անձինք և օգտվում  օրենքով սահմանված արտոնություններից:

Աշխատանքային պայմանագրով և կամավորական հիմունքներով մեկնածներին տեղեկանք է տրամադրել  Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կողմից տրված վկայականն իրավական ուժ չունի և հիմնականում չի ընդունվում բուժհաստատությունների կողմից (նշված կատեգորիային պատկանող անձինք ունեն միայն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու իրավունք): 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter