HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հավանության է արժանացել ՀՀ 2017 թ. պետբյուջեի նախագիծը

Այսօր կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության 2017թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: Անդրադառնալով պետբյուջեի նախագծին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մենք բավականին կոշտ բյուջե ենք նախատեսում 2017 թվականին, թվերը խոսում են դրա մասին: Մոտ 70 միլիարդ նախատեսում ենք եկամուտների աճ և մոտ 100 միլիարդ՝ ծախսերի նվազեցում: Այն բոլոր հարցադրումները, որ հնչեցնում ենք կառավարման, ծախսերի նվազեցման վերաբերյալ, շատ ակտուալ են»:

Գործադիրը հավանություն է տվել նաև պետբյուջեում ներառվող 2017թ. տարեկան ծրագրերին, մասնավորապես՝ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման, ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter