HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր

Հայաստանի քննչական կոմիտեում ներդրվում է «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիր, ինչն ուղղված է առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը՝ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն:

Այն կնպաստի միասնականացնել քննչական գործողությունների արձանագրությունների և դատավարական որոշումների ձևերը, կանխել դատավարական ժամկետների հնարավոր խախտումները, ներդնել նախաքննության նկատմամբ անմիջական վերահսկողության ավտոմատացված մեխանիզմներ, ինչպես նաև` իրականացնել ավտոմատացված վիճակագրության հաշվառում։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով «Էլեկտրոնային նախաքննության» ծրագիրը ներկայումս փորձարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, Երևան քաղաքի քննչական վարչությունում և դրա տարածքային ստորաբաժանումներում, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ ՔԿ նախագահի մոտ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter