HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Եպրաքսյա Մեխակյան. «Գյումրեցիները դեմ չեն, եթե քաղաքի ղեկը կին ստանձնի»

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՀԱԿ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է 2004թ-ից Գյումրիում հրատարակվող «Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Եպրաքսյա (Սյուզի) Մեխակյանը: Եպրաքսյան անկուսակցական է, ամուսնացած է, ունի մեկ որդի: ՏԻՄ ընտրություններին մասնակցելու եւ ՀԱԿ ցուցակը գլխավորելու առաջարկը ստացել է անձաբ Լեւոն Զուրաբյանից եւ Արամ Մանուկյանից: Հաշվի է առնվել թեկնածուի անձնական համակրանքը ՀԱԿ-ի հանդեպ, ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը երկրում ընթացող գործընթացների նկատմամբ, հրատարակվող լրատվամիջոցի անաչառությունը:

«Քաղաքականություն մտնելու առաջարկն ինձ արվել է անձամբ կուսակցության առաջին դեմքերի կողմից: Հանդիպել ենք Գյումրիում, քննարկել՝ այսպես ասած 4-րդ իշխանությունից 3-րդ իշխանություն տեղափոխվելու հնարավորությունը,- Եպրաքսյան ժպտում է,-առաջարկն իհարկե քննարկել ենք ամուսնուս հետ եւ ստանալով նրա աջակցությունը՝ համաձայնվել եմ»:

Հայ ազգային կոնգրեսը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել ավագանու 22 թեկնածուից բաղկացած ցուցակով: Ինքնաբացարկի դիմում ՀԱԿ կուսակցությունից թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ստացել: Կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացրել է բակային հանդիպումներ ձեւաչափով: Եպրաքսյան նշեց, որ խուսափել են դահլիճային հանդիպումներից՝ գերադասելով անմիջական շփումները:

«Հիմնականում համակրանք եմ նկատել մարդկանց մոտ թե իմ հանդեպ, թե մեր ներկայացրած ծրագրերի,- հայտնեց թեկնածուն,-ես քաղաքում այնքան էլ հայտնի չեմ, քանի որ գործող լրագրող չեմ, ոչ էլ հեռուստահաղորդավար, բայց մարդիկ շատ լավ ծանոթ են իմ հրատարակած թերթին ու գուցե համակրանքը դրանով է պայմանավորված: Հետո, միջին տարիքային շերտ կա, որ դեռ հիշում է Դոնարա Հարությունյանի ղեկավարման տարիներն ու դեմ չեն լինի, եթե քաղաքի ղեկը կրկին կին ստանձնի: Լսել եմ նաեւ թերհավատ կարծիքներ, երբ ասել են, թե. «Աղջիկ ջան, էս գելերի մեջ դու ի՞նչ բդի էնես», որին պատասխան եմ տվել, որ միայնակ չեմ, ուժեղ թիկունք ունեմ հանձինս ՀԱԿ-ի»:

Եպրաքսյան նկատեց, որ պայքարի մեջ մտած 10 կուսակցություններից եւ մեկ դաշինքից որն էլ գա իշխանության, չի կարողանալու միանգամից վերականգնել Գյումրու նախկին արտադրական հնարավորությունները: Նման ծրագրեր իրենք ունեն, սակայն դա երկարաժամկետ տեսլականի մեջ է մտնում: Կարճաժամկետներն ու ավելի իրատեսականը վերաբերում են տուրիզմի զարգացմանը, ներդրողների համար արտոնյալ միջավայրի ստեղծմանը, թափանցիկ աշխատելաոճին, կարեւոր հարցերի քննարկմանը բնակչությանը մասնակից դարձնելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter