HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տուժողները չէին բողոքում. «Նրանք էլ մեր պես մարդիկ են»

Հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ զանգվածային անկրգություններ կատարելու մեղադրանքով 16 քաղաքացու գործ է գտնվում դատարանում: Դրանք, սակայն, առանձնացվել են: Այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում պետք է քննվեին երեք և չորս մեղադրյալների գործերն առանձին-առանձին:

Սակայն երկու դեպքում էլ դատավորները՝ Արտուշ Գաբրիելյանը և Աննա Դանիբեկյանը, որոշում կայացրեցին գործի քննությունը Կենտրոն և Նորք-Մարաշ դատարան տեղափոխելու մասին, քանի որ ըստ նրանցորոշումների խախտվել էր ընդդատության հարցը:

Մինչ այդ, դատական նիստերի դահլիճ ուղեկցվեցին չորս ամբաստանյալները՝ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը և Ալբերտ Ավագյանը:

Ըստ մեղադրանքի, 4 երիտասարդները հուլիսի 20-ին Խորենացի փողոցում տեղի ուենցած բողոքի ակցիայի ժամանակ կատարել են զանգվածային անկարգություններ, վնասել գույք, ոստիկանների: Չորսն էլ մեղադրվում են ՔՕ 225 հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարում, որի համար նախատեսված է 3-8 տարվա ազատազրկում: Երիտասարդներն արդեն երկու ամսից ավելի գտնվում են կալանքի տակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:   

Նարեկ Սարգսյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ բարձրախոս է եղել, որով նա ժողովրդին կոչ է արել համբերել մինչև պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձի լուծել ՊՊԾ գնդի տարածքում գտնվողներին հաց հասցնելու հարցը: «Բնական է, որ այդ պարագայում նա չէր կարող իրեն անօրինական գործողություն թույլ տալ»,- ասում է պաշտպանը՝ նշելով, որ մեղադրանքում անհատականացում չկա:

Բացի այդ, Նարեկ Սարգսյանը ևս տուժել է այդ օրը. «Իրեն էլ են հարվածել, ինքը ընկել է գետնին, որևէ քննություն այդ մասով չի տարվել»:

«Հետքը» զրուցեց մեղադրյալներից Հայկ Հովհաննիսյանի մոր հետ: Նա պատմեց, որ իրենք Ապարանից են, որ որդուն բերման են ենթարկել հուլիսի լույս 21-ի գիշերը «Տղաս խելացի մարդ է, սովորում է Ճարտարագիտական համալսարանում, 5-րդ կուրսում է սովորում, ապագա ծրագրավորող է»:

Գործի առանձնացված մասի քննությանը ներկայացել էին նաև մի քանի տուժողներ: Նրանցից երկուսի հետ փորձեցի զրուցել: Ձայնագրիչով խոսել նրանք հրաժարվեցին: Պարզապես ասացին, որ որևէ բողոք չունեն մեղադրյալների դեմ. «Իրանք էլ մեր պես մարդիկ են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter