HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների նկատմամբ բռնության գործով առաջին նիստը չկայացավ

Լրագրողի  մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին են հայտնվել Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանը և Կարեն Գրիգորյանը:

Սակայն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Արտուշ Գաբրիելյան) այս գործով դատական առաջին նիստն այսօր հետաձգվեց մինչև հոկտեմբերի 6-ը:

Դատական նիստին չէին ներկայացել տուժողը «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա.Գալստյանը և դատախազը, որը մասնակցում էր վերապատրաստման դասընթացների: Դատարան գրություն էր ուղարկել քաղհայց ներկայացնելու համար ժամանակ էր խնդրել «Արմենիա» ՀԸ-ն:

Չորս ամբաստանյալներն, ըստ մեղադրանքի, հուլիսի 29-ին ժամը 22-ից 23-ի սահմաններում Գլինկայի փողոցում կատարել են բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել է «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ա.Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter