HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

18 դրամաշնորհային ծրագիր հաղթել է. հայտարարվել է նաև Փոքր ֆերմերների աջակցման ծրագրի մեկնարկը

Սեպտեմբերի 29-ին Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում ներկայացվեցին դրամաշնորհային մրցույթում հաղթած 18 ծրագրերը և հայտարարվեց հավելյալ աջակցության ծրագիր՝ նախատեսված փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության փոխանցմամբ,

գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյաննիր ելույթում նշել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Ավստրիայի զարգացման գործակալության և Եվրամիության օժանդակությամբ իրականացվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն ծրագիրը միտված է նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների և ձեռնարկությունների զարգացմանը դրամաշնորհային ծրագրերի և տեխնիկական օժանդակության միջոցով: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև տեղական շուկայի զարգացումը և արտահանման հնարավորությունների ընդլայնումը:

«Հենց փոքր ֆերմերներն են օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը: Տրամադրելով առարկայական և տեխնիկական աջակցություն՝ մենք հույս ունենք, որ ավելի ու ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ», - հավելեց Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու պարոն Ջոն Բարքերը: Փոքր ֆերմերների աջակցության ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրում ներգրավված կլինեն փոքր ֆերմերներ, ֆերմերային խմբեր և փոքր վերամշակողներ: Դիմումների վերջնաժամկետն է 2016թ. հոկտեմբերի 31-ը:

Դեռևս ամիսներ առաջ ՕԳԱՆ ծրագիրը ստացել էր 72 դրամաշնորհային հայտ, որոնցից լավագույն 18-ը հաստատվել են: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 800,000 եվրո: ՕԳԱՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այս ծրագրերը իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում: Համեղ օրգանական մեղրը, մրգերը, հատապտուղները, դեղաբույսերը, ձիթապտուղնու գինին կոգեշնչեն մյուսներին արտադրել օրգանական մթերք», - նշել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդորթերը: 

Ծրագրի մասին

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և համաֆինանսավորվում ու իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից, որն, իր հերթին, հանդիսանում է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) գործառնական միավորը: Ծրագրի նպատակն է զարգացնելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը: Ծրագիրը կնպաստի տեղականև միջազգային շուկաներումհայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը`բարելավելով իրավական և օրենսդրական դաշտը և տրամադրելով համապարփակ մարքեթինգային աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3.3 մլն եվրո:

Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը կապեր էստեղծում հայ ֆերմերների և վերամշակողների և հայ գնորդների և շահագրգիռ եվրոպական ու այլ միջազգային ընկերությունների միջև: Բացի այդ, հայ օրգանական մթերք արտադրողները հնարավորություն են ստանում մասնակցելու միջազգային օրգանական տոնավաճառներին: Աջակցության գործառույթները, այդ թվումվերապատրաստման ևսերտիֆիկացման ծառայությունները,իրականացվում են օրգանական գյուղատնտեսությանն աջակցող կառույցների դասընթացների միջոցով: Ֆերմերներին, ֆերմերային խմբերին, կոոպերատիվներին և վերամշակողներին տրամադրվում է ֆինանսական և տեխնիկական աջակցություն՝ հանգեցնելով օրգանական արժեշղթայի մասնակիցների և ծավալների զգալի աճի:

ԵՄ օգնությունը Հայաստանին 1992թ-ից ի վեր կազմում է ավելի քան 500 մլն եվրո և տարիների ընթացքում ամենամյա այդ աջակցությունն աստիճանաբար աճում է: 2011թ-ից սկսած Հայաստանը Ավստրիայի զարգացման համագործակցության (ԱԶՀ) թիրախային երկրներից է, որի հիմնական ուղղություններից է գյուղատնտեսության զարգացումը:

Մեկնաբանություններ (1)

Ani
Hello I've prepared a beekeeping program, How can I introduce you?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter