HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստան»-ն սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը

Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամը սկսում է «Ընձառյուծի խնամակալների ցանց» նախագիծը, որի նպատակն է միավորել հասարակությանը, միջազգային կառույցներին, մասնավոր և պետական հատվածին՝ ընձառյուծի և նրա որս հանդիսացող տեսակների (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն) պահպանության մեխանիզմները  հզորացնելու նպատակով:

Արդեն իսկ ընձառյուծի ապրելավայրերի հարակից համայնքներից ընտրվել են բնասերներ, որոնք ընձառյուծի ապրելավայր հանդիսացող տարածքներում իրականացնելու են ինտենսիվ մշտադիտարկումներ ու դաշտային հետազոտություններ՝ կենդանիների պահպանության մակարդակը բարձրացնելու համար: Խնամակալների համար կազմակերպվել են ուսուցողական տեսական և գործնական դասընթացներ, ինչպես նաև տրամադրվել են դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Մեկնարկել են նաև կրթական միջոցառումները, որոնք նպատակ ունեն հանրությանը ներկայացնել ընձառյուծի նշանակությունը Հայաստանի վայրի բնության համար, ինչպես նաև նրա վտանգման հիմնական գործոնները: 

2002 թ.-ից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամը Հայաստանում իրականացնում է այս կենդանատեսակի պահպանման ծրագիրը, ինչի շնորհիվ կենդանին ոչ միայն վերադարձել է Հայաստան, այլ նաև գրանցել աճի դրական միտում:

Կովկասյան ընձառյուծի ծրագրի համակարգող Արսեն Գասպարյանը նշում է. «Ծրագրի հաջորդ փուլը կներառի համագործացության հաստատում և ջանքերի միավորում կրթական հաստատությունների, մասնավոր հատվածի և միջազգային կառույցների հետ, ինչպես նաև կլինեն տարաբնույթ միջոցառումներ՝ մրցույթներ, ցուցահանդեսներ՝ ուղղված հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը: Ընձառյուծը Հայաստանի և հայոց հզորության խորհրդանիշերից մեկն է: Նույնիսկ հնադարյան զարդաքանդակների վրա հայտնաբերվել են ընձառյուծի պատկերներ: Այն խորհրդանշում է իմաստություն, վտանգավոր պայմաններում գոյատևելու ունակություն: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ընձառյուծը հայկական կենդանական աշխարհի արքան է, ապա փրկելով ընձառյուծին` մենք փրկումենք նաև իր թագավորությունը, այսինքն հայկական զարմանահրաշ ու հարուստ բնությունը»:

Մեկնաբանություններ (1)

Pius Lilanda
Wonderful news this. To read of a slight increase is better than reading of a decrease Job well done and keep it up You are brave people Well done Regards Pius

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter