HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

2016թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի գործարքների թիվն աճել է 7.1 %-ով

Համաձայն կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2016թ. օգոստոսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ 15 029 գործարք է իրականացվել։ Այն, ի համեմատ հուլիս ամսվա, աճել է 7.1%-ով, իսկ իսկ 2015 թվականի օգոստոսի համեմատ, աննշան՝ 0.05 %-ով։

Կատարված գործարքների 38%-ից ավելին գրանցվել է Երևանում, այնուհետ չգերազանցող մինչ 10%-ով գործարքները բաժին են ընկել մարզերին։

Ստորև ներկայացնում ենք մարզային և երևանյան գործարքների ծավալները՝ տոկոսային հարաբերակցությամբ:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն նաև հաշվարկել է, որ 2016 թվականի օգոստոսին իրականացվել է անշարժ գույքի 4388 օտարման գործարք,  որից 69.3%-ը առուվաճառքի,  30.4%-ը` նվիրատվության, իսկ 0.3%-ը` փոխանակության նպատակով: Օտարման գործարքները, համեմատ հուլիս ամսվա, աճելեն 9.5 %-ով, իսկ նախորդ տարվա համեմատությամբ՝ 5.3%-ով:

Երևանում 2016 թվականի օգոստոսին անշարժ գույքի առուվաճառքի գործարքների 68.7%-ը արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների դեպքում: Ըստ կոմիտեի տվյալների՝ այն, 2015 թվականի նույն ամսվա դիտակումներով, աճել է 11.0 %-ով:

Վերլուծելով պայմանագրային տվյալները՝ արձանագրվել է՝ օգոստոս ամսին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքների շուկայի միջինացված գինը 1քմ մակերեսի հաշվարկով ամենաթանկը եղել է Կենտրոն վարչական շրջանում՝ 476350 հզ. դրամ գնային սանդղակով, իսկ «ամենամատչելի» վարչական շրջանը Նուբարաշենն է` 1 քմ-ի համար 150800 դրամով:

Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016թ. Հուլիսի համեմատ աճել են 0.02%-ով:

Վարչական շրջանների գնային պայմաններին կարող եք ծանոթանալ գծապատկերի միջոցով.

Մարզային տվյալները հաղորդում են, որ 2016թ. օգոստոսին ՀՀ մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 383 բնակարան, որոնց քանակը 2016 թվականի հուլիսի և 2015թ. օգոստոսի համեմատաճել է 28.1 %-ով:

Գնային ինդեքսների ուսումնասիրությունը դիտարկելով`անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն եզրակացրել է՝ 2016 թվականի օգոստոսին հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երևանը, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները 2016 թվականի հուլիսի համեմատ աճել են 0.1%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter