HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Ամուլսարի հանքի շահագործման դեմ ստորագրահավաք է սկսվել

Հայաստանյան եւ արտասահմանյան մի քանի կազմակերպություններ ստորագրահավաք են կազմակերպել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը կանխելու նպատակով: 

Ստորագրահավաքի տեքստում նշելով հանքավայրի շահագործման հետ կապված ռիսկերը, նախաձեռնողները հանդես են եկել ուղերձով՝ «Ո՛չ մի նոր հանք Հայաստանում, Ամուլսարի հանքը չի՛ շահագործվելու», կառավարությունից պահանջելով վերանայել «բնապահպանական հիմնավոր գնահատում չանցած և օրենքի ակնհայտ խախտումներով տրված թույլտվություններն» ու անհապաղ դադարեցնել այս գործընթացը։

Համաշխարհային Բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC) պահանջում են դադարեցնել հանքի շահագործման համար խոստացված ֆինանսավորումը եւ ձերբազատվել օֆշորային գոտում գրանցված եւ հանքարդյունաբերական փորձ չունեցող «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերության բաժնետոմսերից։ Նույն պահանջը ներկայացվել է նաեւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)։

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներով զբաղվող Orion Mine Finance և Resource Capital Funds ընկերություններին պահանջ է ներկայացվել հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրի ֆինանսավորումից։

Ստորագրահավաքին միացել են.

1. Հայաստանի կանաչների միություն
2. Էկոլոգիական հասարակական դաշինք
3. «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ
4. «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ
5. «Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ 
6. «Շրջակա Միջավայրի Կայունության Աջակցման Կենտրոն» ՀԿ
7. «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ
8. «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ
9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ 
10. Հայաստանի կանաչների կուսակցություն 
11. «Բիոսոֆիա» ՀԿ
12. «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ
13. «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա
14. «Կայուն զարգացում՛» ՀԿ
15. «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
16. Հայք նախագիծ - ԱՄՆ
17. moretreeslessassholes.org Բնապահպանական կայք - Բելգիա
18. «Իսպանահայերի միություն» - Բարսելոնա

Լուսանկարը՝ ՀԲՃ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter