HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանում քաղաքացին չկարողացավ իրացնել իր ընտրելու իրավունքը

Սևանի Սայաթ-Նովա 20 հասցեի բնակիչ Ֆելիքս Գոնչոյանը չկարողացավ իրացնել իր ընտրելու իրավունքը: Նրա փոխարեն արդեն ստորագրված էր: Ֆելիքս Գոնչոյանն ասաց, որ իր որդին է առավոտյան եկել ընտրությանը, հավանաբար նա էլ ստորագրել է, քանի որ որդու անվան մոտ ստորագրություն չկար:

Հանձնաժողովի նախագահ Պետրոս Մովսիսյանը հեռախոսով զրուցեց տարածքային ընտրական հանձնաժողոի նախագահի տեղակալի հետ, ով էլ հրահանգեց մարել Ֆելիքս Գոնչոյանի քվեաթերթիկը: Նա այլևս չի կարողանա ընտրել:

Հիշեցնենք, որ Սևանում այսօր քաղաքապետի և ավագանու ընտրություններ են: Քաղաքապետի երեք և ավագանու 25 թեկնածու կա. Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը` Հանրապետական կուսակցությունից և երկու անկուսակցական թեկնածուներ`  Սևան Ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը և Արա Սմբատյանը:

 Սևանի 23/04 ընտրատեղամասում առավոտվանից ակտիվ ընտրություններ են ընթանում: Կուտակումներ են ոչ միայն ներսում, այլև նաև ըտրատեղամասի դռան մոտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter