HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կենսաչափական անձնագրով քվեարկած անձը պատռեց քվեաթերթիկը

Գյումրու Երկաթգծի Նորավան թաղամասում տեղակայված թիվ 34/70 ընտրատեղամասում ընտրական կրքերը չեն հանդարտվում: Մարդիկ ընտրության են գալիս խմբերով եւ ընտրատեղամասում ժամանակ առ ժամանակ նկատվում են մարդկային կուտակումներ: Խնդիրներ են առաջանում «չտեսնող» քաղաքացիների եւ նրանց օգնող անձանց ընտրության հարցում: Հանձնաժողովի նախագահը պարբերաբար դիմում է ոստիկանության օգնությանը կուտակված եւ վիճող անձանց տեղամասից հեռացնելու համար:

Ժամը 11-11:30-ի սահմաններում ընտրատեղամասում գրանցվեց նաեւ կենսաչափական անձնագրով քվեարկության դեպք: Քաղաքացի Լեւոն Առաքելյանին հանձնաժողովի անդամները տրամադրել էին քվեաթերիկ եւ հնարավորություն տվել քվեարկելու: Քվեատուփի մոտ, երբ քաղաքացին ցանկացել էր ծրարը գցել քվեատուփի մեջ, այդ պահին «Գործարար» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը նկատել էր անձնագիրը, ստուգել եւ հայտնաբերել էր խախտում, որ չգիտես ինչու՝ դուրս էր մնացել հանձնաժողովականների ուշադրությունից:

Քաղաքացուն բացատրեցին, որ օրենքն արգելում է կենսաչափական անձնագրով ընտրություններին մասնակցելը՝ հայտնելով, որ քվեարկած թերթիկն անվավեր է: Լեւոն Առաքելյանն ասաց, որ տեղեկացված չի եղել օրենքի պահանջին եւ ծրարը հանձնաժողովի քարտուղարին հանձնելու փոխարեն պատռեց:

Խախտումն արձնագրվեց հանձնաժողովի քարտուղարի կողմից: Այդ ընթացքում քաղաքացու թոռը բերեց նրա նույնականացման քարտը, բայց քանի որ խախտումն արձանագրված էր՝ Լեւոն Առաքելյանին չթույլատրվեց կրկնակի քվեարկություն կատարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter