HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրատեղամասում ծրարներն ու քվեաթերթիկները շփոթել են

Կապանի թիվ 38/08 ընտրատեղամասում քվեարկության սկզբին հանձնաժողովի անդամներից մեկը քաղաքապետի և ավագանու քվեաթերթիկների ծրարները խառնել էր: Ծրարների և քվեաթերթիկների գույների միջև տարբերություն կա. բաց ծիրանագույն քվեաթերթիկներն ու ծրարները քաղաքապետի քվեարկության համար է, իսկ սպիտակը՝ ավագանու թեկնածուներինը:

Ավագանու թեկնածուներից Նարեկ Բաբայանի վստահված անձ Ավետիք Ավետիսյանը «Հետքին» ասաց, որ արձանագրություն է կազմվել, և առայժմ ընտրախախտում չեն նկատել: Իսկ ծրարների և քվեաթերթիկների անհամապատասխան գույներով քվեարկել են, ըստ Ավետիսյանի, 20-25 հոգի, հանձնաժողովի նախագահ Մերի Ղոնյանի կարծիքով՝ մոտ 15: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter