HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարություն Ամիրջանյան. «Շնողում այսօր ընթանում է համայնքապետի ազգակցական, բարեկամական ընտրություններ»

«Լալվար» անտառտնտեսության տնօրեն, շնողցի Հարություն Ամիրջանյանի ասելով` այսօր Շնողում ամեն մարդ ընտրում է համայնքապետի իր բարեկամ թեկնածուին: Շնողցիները այսօր խանդավառված են, նրանցից յուրաքանչյուրը կարծում է, որ իր ընտրյալն արդեն գյուղի ընտրված գյուղապետն է, թեև ընտրությունների ավարտին դեռ ժամանակ կա և արդյունքերը կարող են անակնկալ մատուցել նրանց:

«Ես արդեն ընտրել եմ իմ թեկնածու համայնքապետին: Այո, իմ ընտրյալը գյուղի համար կարող է շատ լավ գործեր անել: Նա 5 թեկնածուների մեջ երևակայեք գյուղի հոգսերին ամենատեղյակն է և, դաժե մինչև հիմի շատ բաներ ունի գյուղի մարդկանց համար արած: Մինչև հիմա գյուղապետ չի աշխատել, բայց  բարձր պաշտոններ է զբաղեցրել», - հայտնեց շնողցի Միքայել Խառատյանը:

«Ընտրվելուց հետո որն է լինելու քո ընտրյալ թեկնածուի` գյուղի համար կատարած 1-ին փոխությունը»,- հարցրի: «Առաջին հերթին պետք է գյուղում բարեկեցիկ կյանք ստեղծի: Նա գյուղացու հոգսը պետք է իրեն վրա վերցնի: Ես մենակ էդ կարամ ասել», - պատասխանեց Միքայել Խառատյանը: «Իմ ընտրյալը մեր գեղի համար ամեն ինչ էլ անել տի: Իմ ընտրյալը ջրի հարցը հլա նաղդ լուծիլ տի»,- ասաց շնողցի Անդրանիկ Մելիքսեթյանը: «Բայց այս տարի Շնողում խմելու ջրագիծ է քաշվել»,- հիշեցրի: «Որդիան ա քաշվել, Ագարակի ջրագծի՞ցը: Ա, 1000 տնտեսությունից 800-ն է օգտվում էդ ջրագծից: Ընտրել եմ, էն մնացած 200-ի համար էլ ինքը տի քաշել ջուր: Գյուղի խնդիրը մենակ էդ ա, ջրի խնդիրը լուծի, մեկ էլ , գեղամիջյան ճանապարհների, վսյո: Վատ վիճակում է Թեղուտից Շնող եկող ճանապարհը: Չի սարքվում, բայց կարող է էդ մարդը սարքի»,- վստահեցրեց Անդրանիկ Մելիքսեթյանը:

Ռուդիկ Ալիխանյանի ասելով` Շնողի կարևոր խնդիրը մեկը չէ: «Իմ ընտրած թեկնածուն պետք է պայմաններ ստեղծի հողը մշակելու համար: Իհարկե շնողցիները ցանկություն ունեն հողը մշակելու, եթե պայմանները նորմալ լինեն: Իմ թեկնածուն կառավարության առաջ հարց է բարձրացնելու մատչելի տոկոսներով շնողցիներին վարկ տրամադրելու համար: Նա գյուղի բոլոր հարցերը պետք է առաջ քաշի: Ես մոտ մի 2 հա հող ունեմ, կարելի է ասել չեմ մշակում»,- հայտնեց  Ռուդիկ Ալիխանյանը:

«Թազեն գիտենք, ով տի լինի մեր գեղապետը, ուզում եք անունն էլ ասեմ, ով տի ըլիլ: Ղումաշյան Դավիթ Գեղամի: Ես կարամ Ձեզ հետ մարջ ունենամ, որ Դավիթը արդեն ընտրված ա, որովհետև մեր գեղըմը մինն էլա էն չեն արել, ինչ նա է արել», - ասաց մի տարեց տղամարդ: Գեղացոնց համար մի երեք օր առաջ գազ ա քաշել: Ճամփա էլ ա շինել: Գեղումը շատ  մարդու հմա ա գազ քաշել: Ինվալիդ մարդկանց գազն էլ է քաշել: Հա, մի 20 մարդու գազ է քաշել: Իմն էլ ա քաշել»,- գյուղամիջում ասաց մի տղամարդ, ով հրաժարվեց իր ազգանունը հայտնել:

Շնողցիներից մեկը ասաց, որ իմ զրուցակիցը  շնողցի Վանիկ Մատինյանն է: Մինչ  շնողցիներից յուրաքանչյուրը իր ընտրած համայնքապետի թեկնածուին արդեն ընտրված համայնքապետ էր համարում, Շնողի թիվ 31/02 տեղամասային հանձնաժողովի նախագահ Արամ Պողոսյանը հայտնեց, որ ժամը 18:25-ի դրությամբ` տեղամասի 1471 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 1040 ընտրողներ: Թիվ 31/01 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Մարինե Բլբուլյանից էլ տեղեկացանք, որ  ժամը 17-00-ի դրությամբ  տեղամասի 829-ը նտրողներից ընտրությանը մասնակցել են 515 ընտրողներ:

Շնողում ընտրողների հոսքը տեղամասեր ժամը 18:00-ից հետո նվազել է: Հիշեցնենք, որ Շնողում գյուղապետի պաշտոնի համար այսօր մրցակցում են գյուղապետի 5 թեկնածուներ՝ այդ թվում գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը, նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանը, Թումանյանի  սոցիալական ծառայության պետ Անդրանիկ Մելիքսեթյանը, շնողցիներ Արմեն Առաքելյանը և Դավիթ Ղումաշյանը:

Մեկնաբանություններ (3)

geghaci mard
,,Լալվար,, անտառտնտեսության տնօրենը թող իրա փետի առևտրից խոսա, ում ծախեց ինչքան ծախեց
գյուղ
շնողցի հարություն ամըրջանյան քեզ նույնպես անակնկալա սպասվում, դեռ շատ մի խանդավառվի:
geghaci
և սա ամբողջ Հայաստանի պատկերնա. Ահա թե ինչու ցանկացած փորձ երկրում մի բան փոխելու անհաջողությանա պսակվում. Ցավով եմ ասում ,բայց փաստա որ մեր ժողովուրդն արժանիա իր ,,ընտրյալներին,, ինչքանել մեզ պատերովը տանք թե մենք սենց ազգ ենք, նենց ազգ ենք, բայց պատմությունը բազմիցս ապացուցել է, որ մեր արյան մեջ առեվտրականի արյուննա հոսում ու ,,ծախելը,, մեր ամենա սիրած գործնա....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter