HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վստահված անձինք` առանց անուն, ազգանունների և ալկոհոլ Սևանի 23/01 ընտրատեղամասում

Աննախադեպ ակտիվություն և ուղղորդումներով ուղեկցվեց քվեարկությունը Սևանի 23/01 ընտրատեղամասում: Իրավիճակն այստեղ հատկապես վերջին ժամերին խիստ լարվել էր, քանզի հանձնաժողովի նախագահը չէր վերահսկում ելումուտ անող անձանց, իսկ ելումուտ անող անձանց մոտ, երբ խնդրում էինք վկայական ցույց տալ, պարզվում էր, որ վկայականի վրա կնիք չկա: Նման երկու դեպք «Հետքն» արձանագրեց, ինչից հետո մի երիտասարդն անմիջապես հեռացավ տեղամասից, իսկ երկրորդը` մնաց ներսում ընտրատեղամասը փակելուց հետո: Նա ներկայացավ որպես Սարգիս Մուրադյանի ներկայացուցիչ, սակայն ավելի վաղ մեզ ցույց էր տվել ավագանու անդամներից մեկի անվամբ վկայական: 

 Ժամը 20:00-ից ընտրատեղամասի դռները փակվեցին, և ակտիվություն ցույց տված անձանցից մեկը, ով չուներ որևէ վստահված անձի վկայական և ում մասին արդեն հայտնել ենք, սկսեց կոնյակ խմել և հյուրասիրել իր թիմակիցներին: Հանձնաժողովի նախագահ Սամվել Ենոքյանը նաև այս փաստին չառարկեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter