HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Վանաձորի 30/29 տեղամասում արդյունքներն ամփոփելու ժամանակ հոսանքն անջատվել է

Վանաձորի 30/29 տեղամասում արդյունքներն ամփոփելու ժամանակ հոսանքը մոտ 15 րոպեով անջատվել է: Վանաձորի տեղամասերից մեկում տեղեկություններ էին տարածվել, որ տեղամասում այդ պատճառով լարվածություն է առաջացել: «Հետք»-ի լրագրողը մեկնել է տեղամաս, որտեղ այս պահին ձայների հաշվարկ է ընթանում: Տարածքում ոստիկանների կողմից հսկողությունն ուժեղացվել է: Քիչ առաջ տեղամաս էր այցելել նաեւ ոստիկանության Գուգարքի բաժնի պետը: Թիվ 30/29 հանձնաժողովի նախագահ Գայանե Ավագյանը նախ հրաժարվել է տեղամաս ներս թողնել «Հետք»-ի լրագրողին, եւ տեղի է տվել միայն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հեռախոսազանգից հետո, ում էլ լրագրողն ահազանգել էր իրավիճակի մասին:

Այս տեղամասում մի քանի քվեաթերթիկների վրա «Բոլորին դեմ եմ» գրառում է արված:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter