HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դիտորդական կազմակերպությունների արձանագրած խախտումները երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին

Երեկ Հայաստանի վեց մարզերի 375 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Քաղաքացիները ընտրեցին համայնքի ղեկավար/քաղաքապետ և ավագանու անդամներ։

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ ԱրմենԳրիգորյանի փոխանցմամբ՝ իրենց նախաձեռնությունը երեկ կայացած ընտրություններին 18 համայնքներում ունեցել է 230 դիտորդ։ Դիտորդները արձանագրել են թերացումներ և ընտրախախտումներ, որոնք, ըստ Գրիգորյանի, համակարգային բնույթ են կրում։ Մասնավորապես՝ դիտորդները զեկուցել են 190 ընտրախախտման մասին, որոնցից առանձնացնում է այն խախտումը, երբ ընտրողը ժամանել է ընտրատեղամաս և պարզել, որ իր անվան դիմաց արդեն ստորագրված է։ Ներկայացուցիչը, դիտարկելով իրենց հավաքագրած տվյալները, շեշտում է, որ այդ խախտումը գրանցվել է և՛ սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններում, և՛2015թ. սահմանադրական հանրաքվեին և՛ թե այս ընտրություններին։

«Սա ցույց է տալիս, որ ընտրացուցակների փակ լինելը շարունակում է լինել համակարգային լուրջ խնդիր, ու դա հանգեցնում է նրան, որ ընտրակեղծարարության այս գործիքը ամենատարածվածն է։ Օրինակ՝ սեպտեմբերի 18-ի ընտրությունների ժամանակ մոտ 22, այս անգամ արդեն՝ 18 այդպիսի խախտում ենք գրանցել»,-նշում է նա։

Գրիգորյանը նաև պնդում է, որ այս ընտրությանը կրկին շարունակվել են իրենց դիտորդների գործունեության սահմանափակման դեպքերը։ Հատկապես, երբ դիտորդները փորձել են իրենց գրանցամատյաններում գրանցել ընտրողի ընտրահամարը։ Այդ առիթով հակաօրինական

է համարում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն հրահանգը տեղամասային հանձնաժողովներին, որով, իր խոսքով, արգելել է դիտորդներին գրառումներ կատարել՝ նշելով՝ եթե ընտրողը կամ գրանցողը բարձր ասում է իր հերթական համարը, դիտորդները կարող են գրառում կատարել, բայց նայել, գրառում կատարել չեն կարող։

Նաև հետաքրքական է համարում, որ ի տարբերություն սահամադրական հանրաքվեի, երբ խախտումների մեծամասնությունը գրանցվել է ընտրատեղամասի փակվելուց՝ 20։00-ից հետո, այս անգամ դրանք մեծամասամբ արձանագրվել են ընտրական գործընթացի ժամանակ։

«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը մանրամասնում է իրենց դիտորդների արձանագրած 190 խախտումները՝ այլ անձանց փոխարեն քվեարկելու դեպքեր, ցուցակների անճշտություններ, ընտրողի անվանման բացակայում ընտրացուցակից, մահացած անձանց անվանումների հայտնաբերում ընտրացուցակներում, հաղորդագրություններ կաշառք բաժանելու վերաբերյալ։ Նաև համատարած է համարում դիտորդների իրավունքների խախատումները, ընտրողների՝ընտրատեղամասեր ուղղորդումները, քվեարկության հսկման դրսևորումները, քվեաթերթիկների՝ ընտրատեղամասից դուրս բերումը, օգնության ինստիտուտի չարաշահման դեպքեր։

Անդրադառնալով քվեարկողների փոխարեն արդեն իսկ քվեարկման դեպքերին՝ Եգորյանը նշում է. «ԿԸՀ-ն, օգտվելով առիթից, հեռուստատեսությամբ հայտարարում է, որ դրանք չնչին խնդիրներ են, եւ որ տատ ու թոռ են իրար փոխարեն քվեարկել և այլն։ Ուրեմն՝ ոչ մի դեպք չի բացահայտվել, որ տատ ու թոռ, որդի և հայր իրար փոխարեն քվեարկեն։ Հայտնաբերվել են դեպքեր, երբ անձը եկել է քվեարկելու և չի ճանաչել իր անվան դիմաց դրված ստորագրությանը. այն ո՛չ իր թոռանը, ո՛չ պապունը, ո՛չ էլ հորինն է եղել։ Սրանք ֆունդամենտալ տարբերություն ունեն այն դեպքերից, որոնք փորձում են պաշտոնական աղբյուրները ներկայացնել»,-նշում է Եգորյանը։

Ընտրախախտումների վերաբերյալ ԿԸՀ-ի հայտարարությունները նա գնահատում է որպես ապացույց այն փաստի, որ այդ հանձնաժողովը չունի անկախություն և ինքնուրույնություն։ Ասում է՝ այդ հանձնաժողովը նույնիսկ քվերակության ընթացքում արդեն ունի դիրքորոշում, որ հաղորդված բոլոր խախտումներն ու կեղծիքներն ազդեցություն չեն ունենում ընտրական գործաընթացի վրա։ Սակայն, Եգորյանն ընդգծում է՝ նման եզրահանգում կատարելու համար ԿԸՀ-ն պետք է ունենա առնվազն հինգ-վեց օր, իրականացնի արդյունավետ քննություն, օպերատիվ միջոցներով պարզի փաստերի ճշգրտությունը։

Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պնդում է, որ այս ընտրություններն ազատ չեն եղել, քանի որ ընտրողն ազատ չի կարողացել արտահայտել իր կամքը, տեսակետը, մոտեցումը։

Դիտարկելով իրենց կազմակերպության՝ Վանաձորում և Գյումրիում արձանագրած տվյալները, նշում է, որ, բացառությամբ մեկ-երկու ընտրատեղամասերի, հանձնաժողովները համառություն և կամք չեն դրսևորել, որպեսզի ընտրություններն անցնեն Ընտրական օրենսգրքի դրույթներին համապատասխան։

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք կա՛մ պատշաճ չեն տիրապետում օրենսդրությանը, կա՛մ չեն կարողանում դիմադրել դրսի թելադրանքին. «Եթե թելադրված է, որ այստեղ պետք է կազմակերպվի այսպիսի քվեարկություն, նշանակում է՝ իրենք պետք է ենթարկվեն այդ հրահանգին։ Իսկ ո՞վ կարող է հրահանգը տալ՝ սկսած թաղային հեղինակությունից, մինչ քաղաքական իշխանություն։ Այս ընտրություններում թաղային հեղինակությունները կուսակցական փաթեթով ունեցան որոշակի ազդեցություն։ Ինչքան հասկանում եմ, ընտրությունների արդյունքերից երևում է՝ թաղային հեղինակությունները որոշակի ազեդեցություն ունեն ընտրական գործընթացում»,-հավելում է Սաքունցը։

«Քաղաքացի դիտորդ»-ի հայտարարությունը՝ հղումով:

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter