HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Մարտիրոսյանն ու Պետրոսյանը՝ աշխարհի չեմպիոններ

Հայ պատանի շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը եւ Մանուել Պետրոսյանը դարձել են շախմատի աշխարհի չեմպիոններ:

Արտաշատցի Հայկ Մարտիրոսյանը, հանդես գալով մինչեւ 16 տարեկանների խմբում, ոչ մի պարտություն չի կրել: chessbomb.com կայքը հրապարակել է հայ պատանի շախմատիստի բոլոր պարտիաները: Հայկը 11 տուրի արդյունքներով վաստակել է 9 միավոր՝ տանելով 7 հաղթանակ, չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի: 

9 միավոր է վաստակել նաեւ մինչեւ 18 տարիքայինների խմբում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը:

Նշենք, որ շախմատի պատանիների աշխարհի առաջնությունն անցկացվում էր Ռուսաստանի Դաշնության Յուգրա քաղաքում:

Լուսանկարում՝ Հայկ Մարտիրոսյանը

Մեկնաբանություններ (2)

Նուբար Ասլանյան
Անհարմար բան ա ստացվել.........
Կարինե
Շնորհավորում եմ Ձեզ հաղթանակների առթիվ: Շատ ապրեք: Իմաստուն խաղը իմաստում մարդիկ են իմաստուն դարձնում: Բայց դուք այնքան երիտասարդ եք, ու արդեն այդքան իմաստուն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter