HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Համախմբում» կուսակցությունը Գյումրիի մի շարք տեղամասերում բողոքարկելու է ՏԻՄ ընտրության արդյունքները

Հոկտեմբերի 2–ին Կոտայքի մարզի Չարենցավան և Նոր Հաճն համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածուները հաղթել են։ Այս մասին հայտնում է մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը:
Մասնավորապես, Նոր Հաճնում ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության ավագանու թեկնածու Մարտիկ Խաչատրյանը ստացել է ընտրողների առավելագույն քվեն՝ 319։ Չարենցավանում ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ավագանու թեկնածու, կուսակցության տեղի կառույցի ղեկավար Սասուն Սարգսյանը ստացել է 515 ձայն։
Եվս մի քանի համայնքներում ավագանի են ընտրվել այն անկուսակցական թեկնածուները, որոնց աջակցել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը:
Հոկտեմբերի 2-ի Գյումրիի ավագանու ընտրությունների հետ կապված կուսակցությունը տեղեկացնում է, որ 34/03 ընտրատեղամասում դիմելու է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն կազմակերպելու, իսկ մի քանի այլ տեղամասերում՝ արդյունքների վերահաշվարկ կատարելու համար։


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter