HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանում անասնագողությունը շարունակվում է. Թումանյանի ոստիկանությունը անասնագողերին չի կարողանում բացահայտել

Հոկտեմբերի 1-ին Ճոճկանում գրանցվել  է անասնագողության նոր դեպք: Այս անգամ անասնագողերը տարել են ճոճկանցի Զավեն Մարտիրոսյանի Ջեյրան և Սևո կովերը: «Ճոճկանի  եկեղեցու մոտ ենք ապրում, կովերը հոկտեմբերի 1-ի առավոտյան տարել ենք գյուղի գերեզմանոցի մոտի արոտավայր: Ժամը 3-ից հետո նկատեցինք, որ կովերը չկան: Իրիկունը ապրանքը այդպես էլ մեր դուռը չեկավ: Հոկտեմբերի 2-ին և 3-ին կովերին փնտրել ենք Ճոճկանի հարևան գյուղերում, այդպես էլ չենք գտել», -ասում է Զավեն Մարտիրոսյանի կինը՝ տիկին Վարդանուշը:

Վերջինս տեղեկացրեց, որ իր բազմանդամ ընտանիքը կազմված է 11 անձից. «Մեկ-մեկ առևտուր ենք անում, բայց հիմնականում մեր ընտանիքը պահում էինք մեր երկու կովերով»։ Վարդանուշ Մարտիրոսյանի ասելով՝ կովերի գողության մասին տեղյակ են պահել Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանին. «Գյուղապետը մեզ խորհուրդ տվեց դիմել Թումանյանի ոստիկանություն: Հիմա  տղաս՝ Էմինը, այս պահին ոստիկանությունում է, գնացել է բողոք  ներկայացնելու»,- երեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում մեզ տեղեկացրեց Վարդանուշ Մարտիրոսյանը:

Այսօր Վարդանուշ Մարտիրոսյանը ասաց, որ երեկ երեկոյան Թումանյանի ոստիկանությունում որդուն՝ Էմին Մարտիրոսյանին պատասխանել են , թե այսօր՝ հոկտեմբերի 4-ին կգան կովերի գողության խնդիրը Ճոճկանում ուսումնասիրելու. «Օրվա էս չախը սպասում ենք, դեռ  ոստիկանությունից մարդ չի եկել»,- անհանգստացած մեզ հեռախոսով հայտնեց Վարդանուշ Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ «Հետքը» օրեր առաջ  անդրադարձել է  Ճոճկանում  վերջին 2 տարիներին  պարբերաբար կրկնվող  անասնագողությունների դեպքերին:  Ըստ գյուղացիների Ճոճկանից գողացել են 30-ից ավելի կովերը: Գյուղացիները նկատել են, որ Ճոճկանում անասնագողերը  գողանում են բազմանդամ և սոցիալապես անապահով  գյուղացիների կովերը:

Մեկնաբանություններ (1)

Samvel
The furrows continue in Chochkan, the villagers are afraid to voice their voices

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter