HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԱԺ ընտրությունների անցկացման համար նախատեսվում է հատկացնել 2,8 միլիարդ դրամ

Յուրաքանչյուր ընտրական գործընթաց իրենից ներկայացնում է որոշակի ծախսեր: ՀՀ քաղաքացիների վրա ավելի թանկ է նստում հատկապես խորհրդարական ընտրությունները:

2017 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն Ազգային ժողովում է և առաջիկայում կսկսվեն քննարկումները: Նախագծով բաշխվել են պետական միջոցները և այդ ծախսերի մեջ տեղ է գտել նաև 2017թ. ապրիլին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Ըստ պետական բյուջեի նախագծի՝  ԱԺ պատգամավորների ընտրությունների կազմակերպման համար նախատեսվել է հատկացնել 2 միլիարդ 784 միլիոն 503 հազար դրամ, որից մոտ 260 միլիոն դրամը հատկացվելու է ոստիկանությանը՝ ընտրական գործընթացում հասարակական կարգն ապահովելու և այլ գործառույթներ իրականացնելու նպատակով, իսկ գումարի մնացածը մասը հատկացվելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Նախագծով 183 միլիոն 603 հազար դրամ էլ նախատեսվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար:

Սպասվում են նաև Երևան քաղաքի ավագանու անդամի ընտրություններ: Այդ նպատակով նախատեսվել է հատկացնել 676 միլիոն դրամ, որից 84.5 միլիոն դրամը՝ ոստիկանությանը, իսկ գումարի մնացած մասը՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter