HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Փաստաբանները Ղուկասյանի եւ Հովհաննիսյանի կալանավորման հիմքում դրված ցուցմունքները անարժանահավատ են որակում

«Ոտքի, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանի հաղորդմամբ՝ իր պաշտպանյալին մեղսագրվող մեղադրանքը 4-10 տարի ազատազրկում է նախատեսում։ Հիշեցնենք, որ Ղուկասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասը, այն է՝ զանգվածային անկարգությունների կազմակերպում։ Փաստաբանը «աբսուրդ» է գնահատում այդ մեղադրանքը, հաստատելով, որ որևէ փաստական ապացույց և տեսանյութ չկա, որը կփաստի Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի հանգամանքները։

Մեժլումյանն արդեն հայտարարտությամբ է հանդես եկել, որով Անդրիաս Ղուկասյանին և գործով այլ կալանավորվածներին քաղբանտարկյալներ որակել։ Քանի որ, ըստ նրա, գործի հիմքերում դրվել են ոստիկանների ցուցմունքներ, որոնք անարժանահավատ են։

Այդ պատճառով փորձել է ակտիվ պաշտպանություն իրականացնել, մասնավորապես՝ փաստաբանական հարցումներ կատարել այդ օրը աշխատող ԶԼՄ- ներկայացուցիչների, դեպքի մասնակիցների շրջանակներում, որից պարզվել է՝  Ղուկասյանը խաղաղ երթ, միջոցառումներ իրականացնելու ելույթներ է ունեցել։

Մեժումյանը շեշտում է, որ առկա են փաստող տեսագրություններ, որ Սարի թաղում հայտնված սադրիչներին տեսնելով, Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը ձեռքերով պահել են երթի մասնակիցներին, ասելով՝ սադրիչներ են, հանկարծ չգնաք, ոչինչ չանեք։ Մեժլումյանը պնդում է՝ այն, ինչ վերագրվում է  իր պաշտպանյալին, ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև 180 աստիճանով շրջված է։

Փաստաբանը Անդրիաս Ղուկասյանի՝ քաղբանտարկյալ լինելու հանգամանքը հաստատում է վերաքննիչ դատարանի որոշմամբ։ «Դատավորը Ղուկասյանին հարցրեց՝ եթե գրավ կիրառվի, ազատ արձակվեք, ձեր ընդդիմադիր գործունեությունը շարունակելու եք՞։ Ղուկասյանը պարզաբանեց, որ քաղաքական գործիչ է, իր գործունեության մեջ չի մտնում բռնությամբ քաղաքական հարցեր լուծելը, և եթե ազատ արձակվի, շարունակելու է քաղաքական գործունեությունը»։

Փաստաբանը, Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնոդությունում, պարզել է, որ քննիչը որպես հիմք է ներկայացրել տեսագրություն, որով Ղուկասյանը ելույթում նշել է, որ պետք է շենքեր գրավվել։ Երբ փաստաբանը միջնորդել է հրապարակել այդ տեսագրությունը, նրա խոսքով, հրապարակվել է  մի տեսագրություն, որում, փաստաբանի հաղորդմամբ՝ իր պաշտպանյալը միայն նշել է, որ ամեն ինչ պետք է խաղաղ լինի, և որ որևէ շենք գրավելլու մասին խոսք չկա։

«Դատավորը կալանքի ժամկետը երկարացնելու իր որոշումում չնշեց այդ տեսագրության մասին, ավելին՝ հիմքում դրեց այն ոստիկանի ցումունքը, որով Ղուկասյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ պետք  շենքեր գրավել»,-նշում է Կարեն Մեժլումյանը։

Իսկ «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման մյուս անդամ Դավիթ Հովհաննիսյանի փաստաբան Հովիկ Արսենյանը կարծում է Սարի թաղում տեղի ունեցածը ոստիկանական ուժերի ծրագրված՝ երթը հարկադիր դադարեցնելու լուծում էր։ Եվ այդ օրը  իր պաշտպանյալին վերագրվել են մեղադրանքներ, թե հուլիսի 29-ին քարեր է շպրտել ոստիկանների ուղղությամբ։

«Առաջադրված մեղադրանքը շուրջ երեք թերթ է և ընդամենը մեկ տողով նշված է՝ Դավիթ Հովհաննիսյանն էլ իր հերթին քարեր է շպրտել ոստիկանների ուղղությամբ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ այս ձեռագիրը 2008-ի մարտի 1-ի գործերով շատ ծանոթ է, երբ շարքային ոստիկանների հանձնարարված էր ՝ դուք այս անձի նկատմամբ ցումցունք տվեք, դուք այն և այսպես շարունակ»,-ասում է Արսենյանը։

Համեմատելով 2008-ի մարտի 1-ի հետ՝ Արսենյանը ակնհայտ մի տարբերություն է տեսնում՝ Սարի թաղի դեպքերում ԶԼՄ ներկայացուցիչները շատ են եղել և նրանց կատարած տեսանկարահանումներից ակնհայտ երևացել է կատարված յուրաքանչյուր գործողություն։

Փաստաբանը տարօրինակ է համարում, որ այս պահին ՀՔԾ-ում քննվող քրեական մի գործի շրջանակներում Դավիթ Հարությունյանը տուժողի կարգավիճակում է, (այդ օրը Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ վնասվածքներ է ստացել, դիմել Շենգավիթի ոստիկանական բաժանմունք) իսկ ՀՀ քննչական կոմիտեի կողմից Հովհաննիսյանը մեղադրյալ է՝ ոստիկանների ուղղությամբ քարեր շպրտելու մեղադրանքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter