HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աճուրդի կհանվի տրանսպորտի և կապի նախարարության շենքը

Կառավարության այսօրվա նիստում որոշվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց N28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 0.252044 հա մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Կառավարության կայքը հայտնում է, որ հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար:

Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 413.6 մլն դրամ: Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած հողամասի կադաստրային արժեքը` 151 226.4 հազար դրամ: Աճուրդը կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Վաճառքի գումարի 70%-ը կուղղվի պետբյուջե, 30%-ը` Երևանի բյուջե: Գույքը գնորդին կհանձնվի օտարման պայմանագրի ստորագրման օրվանից սկսած` եռամսյա ժամկետում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter