HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատարանը մերժեց Կարո Եղնուկյանին մեկ միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Այսօր վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը հացադուլ է հայտարարել, որի պահանջների մասին նրա փաստաբան Տիգրան հայրապետյանը կհաղորդի վաղը։

Իսկ քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Կարո Եղնուկյանին մեկ միլիոն դոլարի և ավելի գրավի դիմաց ազատ արձակելու միջնոդությունը՝ անթույլատրելի համարելով գրավի կիրառումը։

«Միջնորդության մերժումը առանց հիմքի էր, քանի որ, ըստ էության, քննիչն էլ չուներ փաստ կամ ապացույց, որով Եղնուկյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի գործի քննությանը։ Չկար մերժման համար նյութ, տրամաբական կամ հավանական պատասխան, թե ինչպես կարող է լինի, որ գրավը իր նպատակներին չծառայի»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Փաստաբանի խոսքով՝ քննիչը դեմ էր գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությանը, սակայն, ըստ Հայրապետյանի, չի նշել, թե ինչ հանգամանով է առարկում։ Միայն հայտնել է, որ Եղնուկյանը, ազատության մեջ մնալով, կարող է ապացույց կեղծել, սակայն փաստաբանի այն դիտարկմանը, թե ինչ ապացույց կա, որ կեղծվի, Հայրապետյանի հաղորդմամբ՝ պարզվել է, որ որևէ ապացույց չկա։

Եղնուկյանը քննիչից փորձել է պարզել, թե ինչու իր նկատմամբ չպետք է գրավ կիրառվի, սակայն քննիչը որևէ հանգամանք չի մատանաշել։

Հիշեցնենք՝ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՐ. օրենսգրքի 218 (պատանդ պահելուն օժանդակելը) և 219 հոդվածներով (զավթած շենքները և շինությունները պահելուն օժանդակել):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter