HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանական ընտրությունները Սամցխե-Ջավախքում. հայազգի քանի՞ պատգամավոր մանդատ կստանա (ինֆոգրաֆիկա)

Վրաստանի խորհրդարանում կլինի հայազգի առնվազն երեք պատգամավոր: Երեքն էլ իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունից: Չորրորդի առկայությունը՝ «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակից, պարզ կլինի ընտրությունների վերջնական արդյունքներից հետո:

Այս պահի դրությամբ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժղովի՝ տեղամասերից ստացած տվյալների ամփոփումը կազմում է 99.92%: Ջավախքի 89 ընտրատեղամասերի արդյունքներն ընդգրկված են ԿԸՀ բազայում: 

Համաձայն Վրաստանի ԿԸՀ-ի տվյալների, ընտրություններին մասնակցել է Վրաստանի բնակչության 51,63%-ը: Ջավախքի ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը կազմել է 50,45%: 

Այսպիսով, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանները Վրաստանի խորհրդարանում կներկայացնի «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հենզել Մկոյանը Ջավախքում առաջատար էր՝ հավաքել է 16004 ձայն քվեարկությանը մասկացած 26153 ընտրողներից: Նրա մրցակից, «Միացյալ ազգային շարժման» թեկնածու Արսեն Կարապետյանի ձայների թիվը կազմել է 4250: Մրցակիցների ձայների տոկոսային հարաբերությունը կազմել է համապատասխանաբար 64% և 17%: 

Հիշեցնենք՝ Հենզել Մկոյանը 2012թ. Խորհրդարանական ընտրություններին «Միացյալ ազգային շարժամն» թեկնածուն էր Նինոծմինդային շրջանից և հավաքել էր ձայների 83.5 %-ը: Այս տարի Ախալքալաքի և Նինոծմինդային շրջանները միավորվել են մեկ ընտրական տարածքում: Ախալքալաքի շրջանից նախորդ ընտրություններում ընտրվել էր Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը:

Խրոհրդարանական այս ընտրություններում մեծամասնական թեկնածուների հավաքած քվեների մասին՝ տեսեք ստորև ինֆոգրաֆիկայում:  

Մեծամասնական թեկնածուների արդյունքները Ջավախքում
Create pie charts

Ջավախքում կուսակցությունների ընտրապայքարը ևս էականորեն չի տարբերվել մեծամասնականից: Այստեղ «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների ձայների 62%-ը, իսկ «Միացյալ ազգային շարժումը»՝ 20%: Ջավախքում միայն «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկն է հաղթահարել 5%-ի շեմը, ևս 4 բլոկ հավաքել է 1-4% ձայն, իսկ մնացած միավորումներն ու կուսակցությունները հավաքել են մինչև 1 տոկոս ձայներ:

Untitled chart
Create pie charts

Հետաքրքիր պայքար է ընթացել Ախալցխա-Ադիգեն ընտրատարածքում: Այստեղ թե իշխանության, թե «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուները չեն կարողացել հաղթահարել ընտրողների ձայների 50%-ի շեմը:

Կուսակցական ընտրապայքարում ևս 50%-ի շեմը որևէ դաշինք չի հաղթահարել: «Վրացական երազանքը» ստացել է ընտրողներիկի ձայների շուրջ 44%-ը, իսկ «Միազնական ազգային շարժումը»՝ 43%: Հեետևաբար, այս տեղամասում կանցկացվիի ընտրությունների երկրորդ փուլ: 

Հիշեցնենք, որ Իվանիշվիլու ղեկավարած կուսակցությունն Ախալցխայում առաջադրել է 2014 թվականից Ախալցխայի քաղաքապետի պաշտոնն ստանձնած Գիորգի Կոպաձեին: Վերջինս ստացել է ընտրողների ձայների 38%-ը: Սահակաշվիլու ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել էր գործող պատգամավորի՝ Վաժա Չիթաշվիլու թեկնածությունը, ով ստացել է ձայների շուրջ 45%-ը:

Թբիլիսիում առաջադրված հայազգի մեծամասնական թեկնածուները մեծ հաջողություններ չեն գրանցել: Իսանի 8-րդ ընտրատեղամասում «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից աաջադրված Արթուր Սարգսյանը ստացել է 0,43 % քվե: Նույն բլոկից Գլդանիի 22-րդ ընտրատեղամասում առաջադրված Սերգո Խաչատրյանը՝ 29 ձայն:

Երեք հիմնական ուժ կլինի Վրաստանի խորհրդարանում

Ողջ Վրաստանի տարածքում, Վրաստանի ԿԸՀ նախնական տվյալներով, «Վրացական երազանքը» ստացել է ընտրողների քվեի շուրջ 49 %-ը, «Միացյալ ազգային շարժումը»՝ ավելի քան 27 %-ը: Խորհրդարան մտնելու 5%-ի շեմն արդեն իսկ հաղթահարել է ընդդիմադիր «Դավիթ Թարխան-Մոուրավի, Իռմա Ինաշվիլի-Վրաստանի հայրենասերների ալյանսը»:    

Հիշեցնենք, որ «Վրացական երազանքի» համամասնական ցուցակում ևս երկու հայազգի թեկնածու կա: Թբիլիսահայ պատգամավոր Ռուսլան Պողոսյանը ցուցակի 19, իսկ գործարար Սամվել Մանուկյանը՝ 23-րդ համարներում: Հենվելով ԿԸՀ արդյունքների վրա՝ կարելի նշել, որ նրանք ևս մանդատ կստանան:

Ջավախքում մեծամասնականով առաջադրված Արսեն Կարապետյանն ընդգրկված է նաև «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակում՝ 31-րդ է: Կախված խորհրդարանում համամասնական ցուցակներով «Միացյալ ազգային շարժման»-ը տրված մանդատների քանակին՝ նա հնարավոր է ևս մանդատ ստանա: Ավելի ստույգ պարզ կլինի արդյունքների վերջնական ամփոփումից հետո:  

Նշենք, որ Վրաստանի նախորդ խորհրդարանը բաղկացած էր 150 պատգամավորներից, որից 73-ը մեծամասնակով ընտրված՝ 77-ը համամասնական ցուցակով:

Վրաստանի ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիան, ամփոփելով նախնական արդյունքները, ասել է, որ հենվելով դրանց վրա, հավանական է, որ  50-53 մեծամասնական ընտրատեղամասերում անցկացվի երկրորդ փուլ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter