HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի մտահոգությունը` ադրբեջանական քարոզչամեքենայում հայտնված միջազգային կազմակերպության հերթական ներկայացուցչի մասին

Հոկտեմբերի 13-ին` ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը, Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես է եկել ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը: ԵԱՀԿ մշխատական խորհրդի նիստին ելույթով հանդես է եկել նաև Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրել է ԺՀՄԻԳ տնօրենի այս շաբաթ Բաքու կատարած այցելության և նրա ունեցած հանդիպումների վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը:

Մասնավորապես, դեսպան Կիրակոսյանն ընդգծել է, որ Միխայել Լինկին են վերագրվում հայտարարություններ ու գնահատականներ, որոնց համաձայն Ադրբեջանը ներկայացվում է միջկրոնական հանդուրժողականության առումով օրինակելի երկիր: Հայաստանի առաքելության ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ չնայած հայկական կողմի նախազգուշացումներին` հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հերթական ներկայացուցիչը ընկնում է ադրբեջանական քարոզչամեքենայի լարած թակարդի մեջ և շահագործվում ադրբեջանական իշխանությունների կողմից:

Հայաստանի առաքելության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանում շինծու օրինակների գովաբանումը հարված է հասցնում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հեղինակությանը՝ որպես մի հաստատության, որը կոչված է նպաստելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտել է, որ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով վարվող այլատյացության և անհանդուրժողականության քաղաքականությունն արժանի է միայն դատապարտման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter