HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Բարսեղյան եղբայրների առանձնատներն ու շահույթները

Թիվ 18 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Հետք»-ին է տրամադրել Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում որպես թեկնածու առաջադրվելիս ներկայացրած գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Ըստ փաստաթղթի, Վարուժան Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ զբաղվում է նաեւ ագրոբիզնեսով, ունի գյուղատնտեսական նշանակության հողամասեր: 

Վեդու քաղաքապետը 2015թ․օգոստոսի 1-ից մինչեւ 2016թ․ օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացել է 23 միլիոն 216 հազար դրամի չափով եկամուտ, որի մի մասը՝ ագրոբիզնեսից։ Վարուժան Բարսեղյանի ունեցվածքի եւ եկամուտների վերաբերյալ ինֆոգրաֆիկան՝ ստորեւ․

Վարուժան Բարսեղյանը 5 տոկոս բաժնեմաս ունի «Միյում» ընկերությունում։

Նշենք, որ Վարուժան Բարսեղյանը սեպտեմբերի 18-ին համայնքի ղեկավար է ընտրվել վեցերորդ անգամ անընդմեջ։

Վեդու քաղաքապետի եղբայրը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Արտակ Բարսեղյանը, նույնպես մեծ ունեցվածք ունի: Ինչպես տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից՝ 2015թ․դատավոր Բարսեղյանը ձեռք է բերել 19 միլիոն դրամ կամ ավելի քան 40 հազար դոլար արժողությամբ «Audi Q7 quatro» 3.6 L մակնիշի ավտոմեքենա:

Իսկ 2014թ․ Բարսեղյանի ունեցվածքն ավելացել է 67,4 միլիոն արժողության հասարակական նշանակության շինությամբ, 26,2 միլիոն դրամ ընդհանուր արժողության 9 հողամասով, 6,8 միլիոն դրամ արժողության բազմամյա տնկիներով, 30,7 միլիոն դրամ արժողության ինքնակամ՝ դեռեւս պետական գրանցում չստացած կառույցով, 19 միլիոն դրամ արժողության բնակարանով, 38,3 միլիոն դրամ արժողությամբ արտադրական նշանակության շինությամբ: Այս բոլորը, ըստ հայտարարագրի, դատավորը ստացել է ժառանգության կարգով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter