HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Երևանի կիսամարաթոնը՝ լուսանկարներով

1 ժամ, 9 րոպե, 30 վայրկյանում հաղթահարելով 21,1 կմ-ը՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Խարազիշվիլին դարձավ Երևանի կիսամարաթոնի հաղթող: Իր այս արդյունքով նա 27 վայրկյանով գերազանցեց նախորդ տարվա կիսամարաթոնի լավագույն արդյունքը՝ 01:09:57:

Այս տարվա մասնակիցներից 295-ը ամբողջությամբ վազեցին 21,1 կմ-անոց վազքուղին: Կանանց պայքարում առաջինն էր ռուսաստանցի Եկատերինա Մոիսեևան՝  01:33:46.41 արդյունքով:

Իրանցի  Կարիմ Հոսեինզադեհըասուրին հաղթեց 60+ տարիքային պայքարում՝ վազելով 21,1 կմ-ը 01:38:15.83-ում: Բացի կիսամարաթոնից զուգահաեռ անցկացվում էր 10 կմ և 5 կմ վազքատարածության մրցույթ, ինչպես նաև 1 կմ՝ 6-12 տարեկան երեխաների համար:

Հիշեցնենք, որ Երևանի կիսամարաթոնը հավաստագրված է Մարաթոնների միջազգային ասոցիացիայի կողմից, որն էլ ապահովում է վազքուղու համապատասխանությունը AIMS միջազգային չափանիշներին: 

Կանանց մրցապայքարում հաղթող Եկատերինա Մոիսեևան՝ 01:33:46.41

21,1 կմն-ն առաջինը հատած Դավիթ Խարազիշվիլին վազքատարածության մյուս մրցանակակիրների հետ:

Երևանի կիսամարաթոն 2016. © Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանություններ (1)

Aram
What a wonderful event. I watched it, enjoyed it and I am proud of its participants' ethnic diversity

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter